Հայաստանին և հայ ժողովրդին անհրաժեշտ է ազգային իշխանություն․ Իշխան Սաղաթելյան
Հայաստանին և հայ ժողովրդին անհրաժեշտ է ազգային իշխանություն,որը պետք է ունենա ազգային գաղափարախոսություն և հիմք դնի ազգային պետության։ Այս մասին «Հայաստան» դաշինքի քարոզարշի ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Ւշխան Սաղաթելյանը։
«Այսօր Հայաստանին անհրաժեշտ է իշխանություն,որը տեր կկանգնի իր քաղաքացուն, իր գյուղացուն, իր երկրի սահմաններին, համահայկական ժողովրդին։ Այսօր Հայաստանին պետք է իշխանությունը, որը ոչ թե ամեն ինչ անելու է իր ժողովրդին դուր գալու համար, այլ ամեն ինչ անելու է օգտակար լինելու համար։Պետք է իշխանություն, որը կմտածի կրթության,առողջության մասին և երկրում կհաստատի սոցիալական արդարություն»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա համոզմամբ՝ թվարկվածները կարող է անել մի մարդ՝ Ռոբերտ Քոչարյանը, որն իր կենսագրությամբ ապացուցել է , որ կարող է։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Դուք կվստահե՞ք սովորական մեքենայի ղեկ մեկին, որը հարբեցող է և անհավասարակշիռ․ Անդրանիկ Թևանյան
- Երևանի Շենգավիթ վարչական շրջանում տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի հանրահավաքը
- Հունիսի 20-ի ընտրությունները պետություն ունենալու-չունենալու ընտրություն է. Իշխան Սաղաթելյան
- Մենք որևէ կերպ թույլ չենք տալու նոր բախումներ, նոր ցնցումներ. Իշխան Սաղաթելյան
- Պետական ինստիտուտներ քանդած էակը խոսում է պետական կառավարումից․ Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան