Իրաքում հարձակումներ են իրականացվել ԱՄՆ զորուժին պատկանող մի քանի ավտոշարասյունների վրա
Իրաքի Հիլլա, Նասիրիա, Սամավահ և Դիվանիյա նահանգներում հարձակումներ են իրականացվել ԱՄՆ զորուժին պատկանող մի քանի ավտոշարասյունների վրա: Այս մասին գրում է Pars Today-ը։
Ըստ իրաքյան ԶԼՄ-ների, Հիլա և Նասիրիանահանգում հարձակման են ենթարկվել ԱՄՆ ուժերին պատկանող մեկական ավտոշարասյուններ: Եվս երկուսը հարձակման թիրախում են հայտնվել Սամավահ և Դիվանիյա նահանգներում:
Վերջին ամիսներին Իրաքի տարբեր ռազմական հենակետերում տեղակայված ամերիկյան զորուժի համար օժանդակ սարքավորումներ տեղափոխող շարասյունները բազմիցս հարձակման են ենթարկվել ճանապարհներին տեղադրված ռումբերով:
Իրաքի շատ բնակիչներ և խմբեր պահանջում են այդ երկրից դուրս բերել ամերիկյան ահաբեկչական ուժերը: Իսկ Իրաքի խորհրդարանը հաստատել է այդ ուժերի դուրսբերման ժամանակացույցը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա