«Converse4Women»՝ համապարփակ աջակցություն Կոնվերս բանկի կին վարկառուներին
Կոնվերս Բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ կնքված վարկային պայմանագրի ներքո ներգրավել է վարկային միջոցների հերթական տրանշը՝ 1 մլն դոլարին համարժեք դրամի չափով՝ «Converse4Women» փաթեթի շրջանակում ֆինանսավորում իրականացնելու համար:
Կոնվերս Բանկից հայտնում են, որ փաթեթի շրջանակում իրականացվում է ինչպես սկսնակ /startup/, այնպես էլ գործող բիզնեսի ֆինանսավորում շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման եւ կրեդիտորական պարտքի մարման նպատակով՝ մինչեւ 7 տարի ժամկետով, մրցունակ պայմաններով: Դրանից կարող են օգտվել կին անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, ում առնվազն 50% բաժնետերերը կամ ուղղակի և անուղղակի մասնակցությամբ վերջնական շահառուները կանայք են:
Առևտրի, սպասարկման, արտադրության, տուրիզ և գյուղատնտեսության ոլորտում բիզնեսով զբաղվող գործարարներին, ձեռնարկատերերին տրամադրվում է նաեւ անվճար ֆինանսական խորհրդատվություն, ինչպես նաեւ առաջարկվում են բանկային պրոդուկտներ՝ արտոնյալ պայմաններով:
Մասնավորապես, «Converse4Women»-ի շրջանակում Բանկն առաջարկում է.
-Իրավաբանական անձ վարկառուների համար անվճար են ընթացիկ հաշիվների բացումը և վարումը, Ինտերնետ-Բանկ ծառայության տրամադրումը, առաջին տարվա համար՝ POS տերմինալներով վճարային քարտերի սպասարկումը և այլն:
-Ֆիզիկական անձ վարկառուների համար անվճար են խնայողական հաշվի բացումը և վարումը, փաթեթի գործողության ընթացքում մեկ Woman’s Card վճարային քարտի տրամադրումը և սպասարկումը: Իսկ մեկ Visa Classic, Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտի տրամադրումը և սպասարկումը կիրականացվի 50% նվազեցված վճարով:
Մանրամասները՝ այստեղ։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս բանկը «Երգով ու սիրով» փառատոնի աջակիցն է
- Կոնվերս բանկը Visa քարտապաններին ոսկու ձուլակտոր ստանալու հնարավորություն է ընձեռում
- Կոնվերս Բանկ. Քեշբեք և Երևան պարկի տոմսեր՝ հունիսի մեկի կապակցությամբ
- Կոնվերս Բանկն առաջարկում է էներգաարդյունավետ վարկավորում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան