ՀԱԿ. Այս ամենին հասնելու կարևորագույն նախապայմանը հարևանների հետ արժանապատիվ, փոխշահավետ հարաբերություններ հաստատումն է
Ընտրություններին մասնակցող Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ միայն խաղաղ զարգացումը կարող է ապահովել տնտեսական առաջընթաց և երկրի հզորացում։ Միայն տնտեսական առաջընթացի վրա կարող է կառուցվել քաղաքացու արժանապատիվ կյանքը, աճի երկրի հզորությունը և երկրի պաշտպանական համակարգը։ Այս ամենին հասնելու կարևորագույն նախապայմանը, ըստ ՀԱԿ-ի, հարևանների հետ արժանապատիվ, փոխշահավետ դրացիական հարաբերություններ հաստատումն է։
ՀԱԿ ցուցակում ընդգրկված ԿԲ նախկին նախագահ, ԵՊՀ դոցենտ, հայտնի տնտեսագետ Բագրատ Ասատարյանն ասում է.
«Կարծում եմ, առաջնային խնդիրը երկրի անվտանգության ամբողջական համակարգի վերականգնումն է: Ընդ որում, խնդիրը շատ ավելի լայն է, քան սահմանների պաշտպանության և անվտանգության հարցերի կարգավորումը:
Այսօր Հայաստանի բնակչության շրջանում տարածվել է հոռետեսություն, անորոշ սապասումները, իսկ այսպիսի տրամադրություններով անհնար է կառուցել ապագան: Պետք է փոխվեն տրամադրությունները, իսկ դրա երաշխիքը, հիմքը կարող են և պետք է լինեն իրատեսական, իրական ծրագրերը, որոնք միտված են լինել ՀՀ բոլոր տարածքների զարգացմանը, կրթական բարեփոխումներին այնպես, որ Հայաստանում դաստիարակվի կարող քաղաքացին, որը սիրում է իր երկիրը, կարող է գիտելիքները, ներուժը ներդնել երկրի զարգացման վրա:
Եկեք համախմբվենք այս խնդիրների, գաղափարաների շուրջ»:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԿ ներկայացուցիչ. Դուք չե՛ք հասկացել այս ընտրության իմաստը
- Ո՞վ կա ՀԱԿ-ի ցուցակում. Առնետավազքին չմասնակցածները
- Ադրբեջանն իր առջև տեսնում է իր կողմից նվաստացված, ծեծված ղեկավարի. Լևոն Զուրաբյան
- Լևոն Տեր-Պետրոսյան. Նիկոլի հայտարարությունը գարշելի է, ինքը՝ սևեռուն
- Լևոն Տեր-Պետրոսյան. Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին