ՄԻՊ խոսնակ. Այդ մարդիկ խաբեությամբ օգտագործում են ՄԻՊ գրասենյակի հեղինակությունը
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել ահազանգեր:ՄԻՊ գրասենյակի խոսնակ Նունե Հովսեփյանը մանրամասնում է, որ անհայտ անձինք Մարդու իրավունքների պաշտպանի անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու:
«Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել այդպիսի ահազանգեր:
Բոլոր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ նշված անձինք կամ նրանց հարցումները որևէ առնչություն չունեն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ, առավել ևս Պաշտպանը նման իրավասություն չունի առհասարակ: Այդ մարդիկ պարզապես խաբեությամբ օգտագործում են հաստատության հեղինակությունը:
Ուստի, բոլորին կոչ ենք անում նման կեղծ հարցումների հանդիպելու դեպքում անտեսել դրանք կամ որևէ հարցի չպատասխանել»,-ասված է Նունե Հովսեփյանի տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Հանրային բարձր վստահությունն ու հեղինակությունը ամենից թանկն է
- ՄԻՊ-ն ահազանգում է բռնության հետ ասոցացվող արատավոր երևույթների մասին
- ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած 15 անձանց հետ
- Freedom House-ը կիսում է ՀՀ ՄԻՊ-ի մտահոգությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին