Ականների քարտեզի դիմաց գերիներ բերելով ձեր քարոզչական բոնուսներն ե՞ք հավաքում. Նաիրա Զոհրաբյանը Փաշինյանին
«Հարց Նիկոլ Փաշինյանին՝ ամիսներ շարունակ Ադրբեջանը պահանջել է ականապատ տարածքների քարտեզը, դուք չե՞ք տվել, որ տղաներն ամեն օր մնան գերության մեջ, որպեսզի ձեր քարոզարշավի պիկին տաք Ակնայի 57 հազար ականների քարտեզը և դրա դիմաց ձեզ քարոզչական բոնուսներ հավաքեք»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցրեց, որ ԵԽ ապրիլյան նստաշրջանում, բոլոր ադրբեջանցիները ասում էին տվեք ականապատ տարածքների քարտեզները և մենք կքննարկենք գերեվարված անձանց ազատ արձակումը:
ԱԺ անկախ պատգամավորը նշեց, որ ավելի վաղ ասել էր, որ ընտրությունների նախաշեմին Ադրբեջանը գերիներ կվերադարձնի, որպեսզի ապահովի ներկայիս իշխանության բարձր վարկանիշը:
Զոհրաբյանը հայտնեց, որ խոսել է գերությունից վերադարձածներից մեկի հետ և նա պատմել է, որ նրանք անցել են դժոխքի միջով:
«Ասում էր՝ վերջին երկու ամսներին ամեն շաբաթ իրենց ասում էին՝ հագնվեք, ձեզ տանում ենք Հայաստան, տանում էին, ծեծում և վերադարձնում, իսկ վերջին անգամ ասել են՝ հագնվեք, ձեզ տանում ենք, մորթենք»,- պատմեց Նաիրա Զոհրաբյանը և հիշեցրեց, որ Փաշինյանն էլ ասում էր, թե գերիները երկու ամիս էլ կարող են սպասել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան