Փաշինյանը հունիսի 21-24 հանրահավաքներ անելու մասին դիմում է տվել քաղաքապետարանին, բախումների է պատրաստվում. Նարեկ Սամսոնյան
«Սերժ Սարգսյանի հայտնի ձայնագրության հրապարակումից հետո Փաշինյանի մոտ սրվել է քաղաքական վիճակը և ատելության խոսքն ամենածանր վիճակին է հասել»,- «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Նարեկ Սամսոնյանը:
Նա նաև հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 21-24 հանրահավաքներ անելու մասին դիմում է տվել քաղաքապետարանին և հռետորական հարց ուղղեց, թե հաղթող թիմն ինչ կարիք ունի հետընտրական հանրահավաքներ իրականացնելու և ենթադրեց, որ նման քայլերով Փաշինյանը պատրաստվում է իշխանությունը զավթելու փորձեր անել:
Նարեկ Սամսոնյանը հավաստիացրեց, որ տեղեկություններ կան, որ Փաշինյանն արդեն պատրաստվում է քաղաքում բախումներ իրականացնելուն և բախումները հրահանգելու համար արդեն քաղաքի տարբեր փողոցներում բարձրախոսեր են տեղադրվել, ոստիկանները զենքերով են պարգևատրվել:
Նա հայտնեց, որ այս տեղեկությունները ճշտելու համար ՀՀ Ոստիկանությանը հարցում են ուղարկել:
«Ոստկանապետը թող ականջին օղ անի, որ եթե հանկած պարզի, որ այս տեղեկությունը թեկուզ 10 տոկոսով համապատասխանում է իրականությանը, ինքն անձամբ պատասխանատվության է ենթարկվելու, սրա ճշմարիտ լինելու դեպքում ոստիկանապետը պետք է պատրաստվի, որովհետև պատասխանատվության է ենթարկվելու»,-հայտարարեց «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամը:
Անդրադառնալով ատելության խոսքի տարածման դեպքերին՝ Սամսոնյանը նշեց, որ դեռ չի եղել մի երկիր, որտեղ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը լինի դիտորդական առաքելություններ իրականացնող և այս աստիճանի լկտի և բռնություն քարոզող ընտրություններ անցկավեն:
«Մնում է ավտոմատը հանի, հիմա էլ մուրճն է ձեռքին ճոճելով ման գալիս»,-շեշտեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Երբ ասվում են գյուղով ընտրեղ ՔՊ-ին և մենք 1-2 տարում ձեր հարցը կլուծենք՝ այն ընտրակաշառք է. Ռուբեն Մելիքյան
- Ականների քարտեզի դիմաց գերիներ բերելով ձեր քարոզչական բոնուսներն ե՞ք հավաքում. Նաիրա Զոհրաբյանը Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան