Հնարավոր է ՔՊ-ն երեխաներին ներգրավում է քարոզարշավին, որպեսզի նրանց ներկայությամբ իրենց չհայհոյեն. Ռոբեն Մելիքյան
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համակարգային ձևով երեխաներին ներգրավում է քարոզչության մեջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամ Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով դիտարկման արդյունքները:
Նա տեղեկացրեց, որ միջազգային պրակտիկայում ասվում է, որ հանրահավաքներին երեխաներին ներգրավում են միայն այն ժամանակ, երբ նրանց համար գիտակցելի է, թե ինչի համար են այդտեղ:
«Երեխաները հասկանո՞ւմ են, որ իրենց, օրինակ, ներգրավում են քարոզչության մեջ այն մարդիկ, ովքեր մի քանի ամիս առաջ պատերազմ էին ղեկավարում, ինչի արդյունքում մենք կորցրեցինք մեր հայրենիքի հսկայական հատվածը, հազարավոր զոհեր և տնավեր մարդիկ ունեցանք»,- նշեց բանախոսը:
Մելիքյանը ստեղծված վիճակը բացատրեց նրանով, որ հասարակության մոտ կա անբարյացկամ վերաբերմունք «Քաղաքացիական պայմանագաիր» կուսակցության առաջնորդի նկատմամաբ, որը երբեմն ուղեկցվում է հայհոյանքներով և եթե պարզվի, որ երեխաներին ներգրավում են քարոզարշավին այն նպատակով, որ նրանց ներկայությամբ քաղաքացիները չհայհոյեն, ապա այն մեղմ ասած ընդունելի չի լինի:
«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամն արձանագրեց, որ Նոյեմբերյանում կազմակերպված հանրահավաքին առաջին շարքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնաշապիկներով երեխաներ են եղել, որոնք ֆորմալ դերակատարություն են ունեցել միջոցառմանը:
Ռուբեն Մելիքյանը կոչ արեց ՀԿ-ներին և միջազգային կազմակերպություններին զբաղվել քարոզչությանը երեխաների ներգրավման խնդրով:
«Հիտլեր-Յուրգենդ մոդելը Հայաստանի համար չէ»,- ներկայացնելով դիտարկումների ժամանակ արձանագրած առաջին խնդիրը՝ ասաց «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան