Ունեմ այդ կարողությունը և կա թիմ, որն ի վիճակի է այդ պատասխանատվությունն իր վրա վերցնելու․ Ռոբերտ Քոչարյան
Այսօր ամբողջ օրը ձեր մարզում եմ և կարող եմ ասել, որ հիմա շատ ավելի լավ եմ պատկերացնում,թե ինչի համար եմ առաջադրվում։ Այս մասին Արմավիրում ընթացող «Հայաստան» դաշինքի քարոզարշի ժամանակ իր ելույթում ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Շատ ավելի լավ եմ պատկերացնում այն հարցերը, որոնք կան ՝ ոռոգումը, խմելու ջրի հարցը, գյուղմթերքների մթերման և այլ բազմաթիվ հարցեր։ Մենք գալիս ենք այդ հարցերին լուծում տալու համար»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստան դաշինքը գալիս է ապագա կառուցելու համար։
«Այն ինչ արվել է՝ կրկնապատվելու է։ Ունեմ այդ կարողությունը և կա թիմ, որն ի վիճակի է այդ պատասխանատվությունն իր վրա վերցնելու։ Ուրեմն՝ միասին պետք է փորձենք և վռնդենք պաշտոններից այս իշխանությանը, որոնք երեք տարում քայքայեցին ամեն ինչ, տվեցին բազմահազար կորուստներ, հողեր։ Սրանք իրավունք չունեին, նույնիսկ երես չպետք է ունենային ընտրություններին մասնակցելու, ծնկաչոք պետք է ներեղություն խնդրեին մեր ժողովրդից»,- ասաց դաշինքի առաջնորդն ու շարունակեց․ «Այս ընտրութունը անցյալի մասին չի, ապագայի մասին է։ Մենք ինչ ենք ուզում՝ ապրել անվտանգ երկրում, թե ապրել չոքած վիճակում՝ մտածելով,թե իբրև չեն կրակում՞։ Մենք ուզում ենք իրական տնտեսական թռիչքաձև աճ, թե անկում,որը կա»։
Նա նաև հավելեց, որ համերաշխություն են բերելու և ժողովրդին են միավորելու։
«Ոնց որ ճակատիս գրած լինի՝ մի տեղ մեկը մի բան է փչացնում ինձ հիշում են,հենց գալիս սարքում ենք, ասում են հերիք է, հիմա ազատի։ Սրան էլ ենք պատրաստ»,- ասաց Քոչարյանը։
Նա նաև ողջունեց եզդի եղբայրներին ՝ նշելով, որ եզդիների մշակույթյին լավ ծանոթ չենք,ինչը լավ չէ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան