Անհրաժեշտ է միավորել ժողովրդին. առանց դրա հնարավոր չի լինի տնտեսական աճ ապահովել. Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացիներին
«Երբ թվում էր, թե բանակի ֆինանսավորումը պետք է ավելացնել՝ անվտանգություն ապահովելու համար՝ կատարվում է ճիշտ հակառակը՝ ֆինանսավարումը կրճատվում է, կարծես, այս իշխանությունը մտածում է, որ կամ բանակն է ավելորդ կամ պաշտպանությունն այդքան էլ կարևոր հարց չէ»,-Մեծամորի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա տեղեկացրեց, որ բոլոր հանդիպումների ժամանակ իր թիմին ժողովուրդը մեկ բան է ասում՝ պաշտպանեք երկիրը, քանի որ, եթե երկիրը պաշտպանված չէ, ապա մյուս հարցերն ավելորդ են դառնում և մեծանում է արտագաղթը:
«Կարող եմ ասել, որ այս հանդիպումները իշխանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ են, ժամանակ չեմ կորցնելու իրավիճակին ծանոթանալու համար»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացնելով մարզային հանդիպումները և հավելեց. «Հասկանում ենք, թե ինչ կարգի պատասխանատվություն ենք մենք փորձում ձեր միջոցով ստանձնել մեր ուսերի վրա: Մեկ-մեկ մտածում ենք, թե մեր ուսերը կդիմանան թե չէ, հետո ասում ենք՝ դիմանալու են»:
Նա հայտնեց, որ բնակիչների հետ բազմաթիվ հանդիպումները նպատակ են հետապնդում բացահայտել մարդկանց հուզող խնդիրները:
Ռոբերտ Քոչարյանը անվտանգային խնդրից բացի անդրադարձավ նաև տնտեսությանը և ներքին իրավիճակին:
«Հայաստան» դաշինքի առաջնորդը հայտարարեց, որ բոլոր երեք ոլորտներն էլ ճգնաժամ են ապրում և կատարյալ փոթորիկ է:
ՀՀ երկրորդ նախագահը հավաստիացրեց, որ չեն փորձելու բևեռացնել հասարակությունը` դիվիդենտներ ստանալու համար:
«Հակառակը, անհրաժեշտ է միավորել ժողովրդին, առանց դրա հնարավոր չի լինի տնտեսական աճ ապահովել, առանց ձեզ, մենք ի վիճակի չենք երկրի առաջ ծառացած խնդիրները լուծել: Ուրեմն՝ միայն ձեր հետ միասին»,- հայտնեց «Հայաստան» դաշինքի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան