Դատարանը մերժել է Վահագն Չախալյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, մերժել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ցուցակում ընդգրկված, հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ, ջավախահայ Վահագն Չախալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը: Այս մասին հայտնում է կուսակցության ցուցակը գլխավորոող Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Նա նշել է նաև, որ քարոզարշավը շարունակվում է:
Վահագն Չախալյանը մեղադրվում է ՀՀ կառավարության շենքը խմբի կազմում, բռնության կիրառմամբ զավթելու փորձ կատարելու մեջ։ Կուսակցությանն անդամների համոզմամբ, քրեական հետապնդումը Վահագն Չախալյանի նկատմամբ կրում է բացառապես քաղաքական բնույթ։
Հարակից հրապարակումներ`
- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավը մեկնարկել է եկեղեցուց
- Ո՞վ կա «Զարթոնք»-ի ցուցակում. Փաստաբաններ
- «Զարթոնք»-ը դիմել է ԿԸՀ՝ ՔՊ-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով
- «Զարթոնք». Պահանջում ենք վարչապետի պաշտոնակատարի, ՊՆ պաշտոնակատարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների անհապաղ դադարեցումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան