Հայաստանն այսօր նման է մի տան, որի դուռն ու պատուհանը չկա․ Վահե Հակոբյան
«Հայաստանն այսօր նման է մի տան, որի դուռն ու պատուհանը չկա, և ցանկացած մեկը կարողանում է ներխուժել այդ տուն ու ամեն ինչից օգտվել։ Իսկ երբ տան տերն ուզում է ինչ-որ բան խոսել, նրան ապտակ են հասցնում»,- երկրում տիրող իրավիճակն այսպես ներկայացրեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ Մեծամորում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ։
«Երբ տան տերը օգնության համար դիմում է հարևանին, ով է ասում է՝ դուռդ ու պատուհանդ սկզբից դիր։ Այդ դուռն ու պատուհանն առաջարկում է «Հայաստան» դաշինքը՝ ամուր, երկաթե։ Մենք գալիս ենք, որ բերենք մեր ժողովրդին հանգստություն, քանի որ բոլորը հոգնել են երկրում տիրող թշնամությունից»,- ասաց Վահե Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ողջունում եմ մեր եզդի եղբայրներին․Մենք իրար պետք է լավ ճանաչենք․ Ռոբերտ Քոչարյան
- Ժամացույցի պես աշխատող պետական համակարգը պետք է աննկատ լինի․ Ռոբերտ Քոչարյան
- Ունեմ այդ կարողությունը և կա թիմ, որն ի վիճակի է այդ պատասխանատվությունն իր վրա վերցնելու․ Ռոբերտ Քոչարյան
- Ժողովուրդ, մենք ձեզ բերելու ենք ջուր․ Վահե Հակոբյանը՝ արմավիրցիներին
- Անհրաժեշտ է միավորել ժողովրդին. առանց դրա հնարավոր չի լինի տնտեսական աճ ապահովել. Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան