Տիգրան Աբրահամյան. Փաշինյանն ակնհայտորեն կորցրել է վերահսկողությունը նաև ինքն իր նկատմամբ
Անվտանգային հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արդեն պատկերը պարզ է՝ Փաշինյանն ակնհայտորեն կորցրել է վերահսկողությունը և՛ ինքն իր նկատմամբ, և թե՛ երկրում ընթացող գործընթացների։
Հունիսի 20-ից հետո սրանք հեռանալու են, ինչի գիտակցումն արդեն կա իշխող ուժի շարքերում։
Նիկոլը դեռ դիմադրում է և փորձելու է իշխանությունը պահել նույնիսկ ողբերգության գնով։
Համոզված չեմ, որ այդ հարցում նա իր թիմի շարքերում մեծ աջակցություն ունի։
Այս պահին գերխնդիրն իշխանության անցնցում ապահովման հարցն է։
Չպետք է թույլ տանք, որ հասարակության ներսում սերմանված թշնամությունը, անհանդուրժողականությունը որոշիչ դառնա ընտրական գործընթացներում՝ սրանք պետք է խաղաղ հեռանան ու վերջ։
Իսկ դրան պետք է անմիջապես հետևեն իրավական գործընթացներ»։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում արագորեն տարածվեց Փաշինյանի թիմակիցներ Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քացաքապետ Դիաննա Գասպարյանի զրույցը, որտեղ վերջինը նշում է. «Իրան տարել ա արդեն, հոգեկանն արդեն չի դիմանում, նյարդերը տեղի են տվել»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Քարտեզները հնարավորություն են տալու Ադրբեջանին արագ դիրքավորվելու Արցախից բռնազավթված տարածքներում
- Շատերը ստեղծված ծուղակի խորությունը չեն էլ գիտակցում. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Պարոնայք սպաներ, գլուխներդ բարձր պահեք
- Եթե դա հաջողեցինք, իրենց գժի տեղ դնողների հենարանը կփլուզվի, բոլոր հարցերը կկարգավորվեն. Տիգրան Աբրահամյան
- Փաշինյանը գիտեր, որ իրեն գժի տեղ դնելով լեգիտիմացնելու էր Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը․ Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Կապիտուլյանտի բառապաշարը մատնում է այն ամենը, ինչը նա իրականում մտածում է մեր զինվորի մասին
- Տիգրան Աբրահամյան. Այս իշխանություններն այլևս անելիք չունեն
- Տիգրան Աբրահամյան. Արցախն ու արցախցին պետք է իմանան, մենք իրենց երբեք մենակ չենք թողնելու
- Տիգրան Աբրահամյան. Արցախին պետք է վերադարձնել կայուն զարգացման, խաղաղության և անվտանգության փուլը
- Տիգրան Աբրահամյան. Այվազյանի հրաժարականը հուշում է, որ իրադարձությունները արտաքին ճակատում անկանխատեսելի, անվերահսկելի փուլ են մտել
- Տիգրան Աբրահամյան. Ի ՞նչ պայմանավորվածությունների շրջանակներում են ռուսական ուժերը Կութում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան