
Ալիևը և Էրդողանը պաշտոնական հանդիպման ժամանակ Շուշիում փաստաթղթեր կստորագրեն
Իլհամ Ալիևի պաշտոնական հանդիպումը Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ նախատեսվում է Արցախի Շուշի քաղաքում, որտեղ տեղի կունենա նաև պաշտոնական փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Այդ մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Բաքվի իրազեկ դիվանագիտական աղբյուրը:
Էրդողանը երկուշաբթի ժամանել է Բաքու:
«Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իլհամ Ալիևի հետ հանդիպելու է Շուշի քաղաքում: Ադրբեջանի նախագահի հետ առանձին հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն»,-լրատվական գործակալությանն ասել է աղբյուրը: