Արթուր Վանեցյան. Ադրբեջանում մեծացնում են ռազմական բյուջեն, Հայաստանում քայքայում են զինված ուժերը
«Ադրբեջանը նպատակ ունի բնաջնջել հայ ժողովրդին, վերացնել Հայաստանի Հանրապետությունը»,- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի քան 20 տոկոսով ավելացնելու վերաբերյալ հարցին։
ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծեց՝ Հայաստանում ճիշտ հակառակ գործընթացն է, քայքայում են զինված ուժերը, անվտանգային ողջ համակարգը, կեղծ խաղաղասիրություն է քարոզվում «կապիտուլյանտի» և նրա թիմակիցների մասին։
«Իշխանության գալու դեպքում մենք ոչ միայն ավելացնելու ենք պաշտպանական համակարգի ծախսերը, այլև անվտանգային համակարգը վերականգնելու համար անհրաժեշտ ծախսերը, քանի որ, հավատացեք ինձ, մենք այսօր չունենք անվտանգային համակարգ, չկա տեսլական, թե ինչպես պետք է պաշտպանվեն մեր սահմանները, պատերազմից ութ ամիս անց, մենք չունենք բնագծեր, սահմաններ»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով Ակնայի ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին 15 գերիների վերադարձի դիմաց տրամադրելու փաստին, Վանեցյանը նախ բարի գալուստ մաղթեց տղաներին, մյուս գերիներին ցանկացավ շուտափույթ վերադարձ։
«Երեկ մի հրապարակում եղավ, որը որևէ արձագանքի չաժանացավ։ Ըստ այդ հրապարակման, ռուս խաղաղապահ առաքելության ղեկավար Մուրադովը խնդրել էր այդ քարտեզները, որպեսզի փոխանցի ադրբեջանական կողմին բոլոր գերիների դիմաց։ Մուրադովին մեր զինված ուժերը մերժել են, ասել են, մենք նման քարտեզներ չունենք։ Հետո պարզվում է, որ նման քարտեզներ կան և դրանք փոխանցվել են այլ երկրների միջնորդությամբ»,- նշեց նա։
Վանեցյանի խոսքով, եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիների վերադարձ կազմակերպել, ինչո՞ւ դա արվեց նախընտրական քարոզչության օրերին։
«Դա մեզ հի՞մք տալիս է ասել, որ դա արվել է՝ իր վարկանիշը որոշակի բարձրացվի։ Հիմք տալի՞ս է, որ Ալիևը իր սրտի վարչապետին հնարավորություն է տալիս կրկին վերարտադրվել»,- ասաց Վանեցյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան