Երբեք Հայաստանի ընդդիմություն այսքան ուժեղ, կայացած չի եղել. Արտակ Զաքարյան
«Երբեք Հայաստանի ընդդիմություն այսքան ուժեղ, կայացած, մեծ պոտենցիալ չի ունեցել կադրային, քաղաքական, ռեսուրսների, գաղափարական, իր գործին նվիրվածության առումով»,- ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը։
Նա նշեց, որ կապիտուլյանտի հիստերիկ ճիչերն ու աղկումը դրա վկայություններից մեկն է։
«Քչերն են հույս կապում կամ որոնց թվում է, որ կապիտուլյանտը կարող է խնդիր լուծել Հայաստանի համար»,- ասաց Ա. Զաքարյանը։
Նրա խոսքով, քանի որ իշխանություն են, ադմինիստատիվ ռեսուրսներ ունեն ու վախեցնելով, աշխատավարձեր բաժանելով, պաշտոններ խոստանալով, փորձում են իրենց կողմը գրավել մարդկանց, բայց այն ինչ տեղի ունեցավ, չի լինելու։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հիստերիկացել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ հանրային աճից. Աշոտյան
- Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, հունիս 20-ին արձանագրվելու է Փաշինյանի տոտալ պարտությունը. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան