Այսօր ունենք 650 հազար ընտանիք, բայց ունենք 2 մլն 187 վարկառու․ Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Շիրակի մարզում։
Գյումրեցիների հետ հանդիպման ընթացքում կուսակցության առաջնորդը խոսեց երկրի, ժողովրդի այսօրվա վիճակից։
«Ժողովուրդ ջան, մինչև մենք չկարողանանք մեր ժողովրդի վարկերը, պարտքերն ու տուրքերը փակենք, անհնար է ունենանք հզոր պետություն։ Հզոր պետություն կարող ենք ունենալ այն ժամանակ, երբ ժողովուրդը սկսի ապրել բարեկեցիկ կյանքով։ Այսօր ցանկացած ընտանիք 2-3 վարկ ունի, մեկը վերցնում է փակում, մյուսի տեղը, որ փողոցում չհայտնվի»,- ասաց ԲՀԿ ղեկավարն ու հավելեց․
«Այսօր ունենք 650 հազար ընտանիք, բայց ունենք 2 մլն 187 վարկառու։ Այսինքն՝ յուրաքանչյուր ընտանիքից 2-4 մարդ վարկի տակ է։ Եվ այդ բոլորը կուտակվել են վերջին երկու տարում։ Էլ ոնց կարող են բարեկեցիկ լինել»։
Ծառուկյանը նկատեց, որ ժողովուրդը մտահոգ է իր օրվա խնդրով։ Նա նաև ներկայացրեց կուսակցության ծրագիրը, որն, ըստ Ծառուկյանի, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքն է։
Հարակից հրապարակումներ`
- «Մեր զինվորը ռուս զինվորի հետ պետք է ուս-ուսի կանգնած լինի սահմանին»․ Գագիկ Ծառուկյան
- Պետք է ծառը հատվի, նորը տնկվի, դա է զարգացումը․ Գագիկ Ծառուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին