ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Վրաստանին` Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության համար
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը` Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության համար։ Այս մասին հայտարարել է Հելգա Մարիա Շմիդը՝ իր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո, գրում է վրացական Առաջին ալիքը։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ նպատակն իրագործվել է բազմաթիվ դերակատարների արդյունավետ համագործակցության միջոցով:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հարևանների, Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունը վերականգնելու հարցում ցուցաբերած միջնորդության համար: Սա տարբեր դերակատարների, այդ թվում՝ ԵՄ-ի և Շվեդիայի, ԵԱՀԿ-ի գլխավորությամբ արտակարգ համագործակցության օրինակ էր: Մենք խոսեցինք Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մասին, որտեղ ԵԱՀԿ-ն կլինի ակտիվ ներգրավված», - ասել է նա:
Նշվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ միջնորդությամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ ադրբեջանական կողմը ազատ արձակեց հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացիների:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա