Ծիծաղեք ծաղրածուի վրա, անցնենք առաջ, մղձավանջին մնացել է 5 օր․ Իշխան Սաղաթելյան
«Երեկ կապիտուլյանտը գտնվում էր Արարատի մարզում։ Ինչ-որ մի մուրճ էր ձեռքը վերցրել ու պտտվում էր մարզում»,- Արարատի մարզի Վեդի քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Ծիծաղեք ծաղրածուի վրա, անցնենք առաջ։ Մղձավանջին մնացել է 5 օր»,- ասաց նա՝ տեղացիներին խորհուրդ տալով այդ երևույթին արձագանքել նման կերպ։
Նա նաև հիշեցրեց, թե անցնող ամիսներին որքան մարդ, կազմակերպություն, կրթական հաստատություն է պահանջել վարչապետի պաշտոնակատարի հրաժարականը։ Նրա խոսքով՝ ազգի գրեթե ամբողջ էլիտան պահանջել է նրա հրաժարականը։
«Մի պահ պատկերացնենք, եթե այս մարդը նորից վերընտրվի, երկիրն ի՞նչ վիճակում է հայտնվելու՝ նոր քաոս, անդունդ, ճգնաժամ»,- իր խոսքում ասաց ՀՅԴ անդամն ու կոչ արեց հունիսի 20-ին վռնդել չարիքի իշխանությանն ու սկիզբ դնել նոր, ուժեղ և հզոր Հայաստանի կառուցմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին