Ո՞վ կա ՄԻՀԱԿ-ի ցուցակում. 44 աշխատանք չունեցող, առաքիչներ, վարսավիր, դիզայներ
Միասնական Հայրենիք կուսակցության 84 թեկնածուից բաղկացած ցուցակը կին է գլխավորում։ Լուսինե Ավագյանը ԷլԷյ խորհրդատվական գրասենյակ ՍՊԸ հիմնադիր տնօրենն է, ԱՐՄԻՆ ՀԿ նախագահը։
Նրան հաջորդում են Տիգրան Պարսամյանն ու Տիգրան Մարաբյանը։
Ցուցակում ընդգրկված թեկնածուների մեծ մասը Երևանից են, կան թեկնածուներ նաև Վայոց Ձորից, Արմավիրից, Արարատից, Կոտայքից., Գեղարքունիքւց։
Ցուցակում 24 անկուսակցական կա, մյուսները «Միասնական Հայաստան» կուսակցությունից են։
Թեկնածուների կեսից ավելին՝ 44-ն աշխատանք չունեն, երեքը թոշակառու են։
Թեկնածուների թվում կա դեղատան աշխատակից, Wine republic-ի պահեստապետ-առաքիչ, Ագրո Թրեյդ ՍՊԸ-ի վարորդ-առաքիչ, վարսավիր, դիզայներ, բանվոր, անհատ ձեռներեցներ, Ռինդի, Էլփինի, Թաիրովի, Արևշատի դպրոցների ուսուցիչներ։
Հիշեցնենք, որ Միասնական Հայրենիք կուսակցությունը թիվ 7 քվեաթերթիկն է։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ կա ՀԱԿ-ի ցուցակում. Առնետավազքին չմասնակցածները
- Ո՞վ կա Սանասարյանի ցուցակում. 7-ը՝ «Հայբուսակ»-ից, 44-ը՝ գործազուրկ
- Ո՞վ կա «Ազատության» ցուցակում. ինը տնտեսագետ, երկու թոշակառու, մեկ վարորդ
- Ո՞վ կա «Զարթոնք»-ի ցուցակում. Փաստաբաններ
- Ո՞վ կա «Հանրապետության» ցուցակում. Մեկը՝ Ֆաբերլիկից, 44-ը՝ չաշխատող
- Ո՞վ կա Արզաքանցյանի ցուցակում
- Ո՞վ կա ՀԱՊԿ-ի ցուցակում. Կոսմետելոգներ, «Հագուստի աշխարհ» վաճառողուհի, կարող
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին