15:48 15/06/2021

Այս իշխանությունները խոստացել էին կոռուպցիայի դեմ պայքար, բայց այսօր թաթախվել են կոռուպցիայի մեջ. Ռոբերտ Քոչարյան

«Բացարձակ դատարակություն պրոֆեսիոնալիզմի և կազմակերպչական ունակությունների տեսանկյունից և բացարձակ դատարկություն բարոյական տեսանկյունից»,- նկարագրելով գործող իշխանություններին Մասիս քաղաքում հայտնեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և շեշտեց, որ այսօր պայքարը գնում է նրանց և «Հայաստան» դաշինքի մեջ:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ ճիշտ ընտրություն կատարելու համար, պետք է զգացմունքայնությունը մի կողմ դնել և սթափ տեսնել, թե որ թիմը ինչ է ասում և արել:

Շեշտելով, որ մարդու բարոյականության ցուցիչներն են նրա խոսքը և գործը, կատարած սխալների համար ներողություն հայցելու ունակությունը՝ դաշինքի ղեկավարն ասաց. «Այս իշխանությունը խոստացել էր խաղաղություն՝ ստացանք պատերազմ, զոհեր, տարածքային հսկայական կորուստներ՝ 5 հազարից ավելի զոհ, 11 հազարից ավելի վիրավոր և իշխանությունը չի ընդունում, որ այս ամենի մեջ մեղք ունի»:

Հիշելով Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքն այն մասին, թե ունի կախարդական փայտիկ և ապահովելու է թռիչքաձև աճ՝ Ռոբերտ Քոչարյանը  նկատեց, որ երեք տարում հանրապետությունում արձանագրվել է տնտեսության թռիչքաձև անկում, գործազրկության աճ, արտագաղթ, աղքատության աճ:

«Այս իշխանությունները խոստացել էին կոռուպցիայի դեմ պայքար, բայց այսօր թաթախվել են կոռուպցիայի մեջ և իրենց այդ պայքարում մինչև օրս չկա կոռուպցիոն բնույթի որևէ մեկ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը և բերեց «Սպայկա» ընկերության օրինակը:

Նա հիշեցրեց, որ երբ կալանավորեցին «Սպայկա» ընկերության սեփականատիրոջը, մեծ աղմուկ բարձրացրին և 7 մլրդ դրամի տուգանքներ նշանակեցին՝ իբր բյուջե չի մուծվել, հետո բաց թողեցին, որից հետո շատ փոքր գումար մուծվեց բյուջե, իսկ այսօր այդ անձը հայտնվել է ՔՊ-ի ցուցակում  և սա այն «Սպայկա» ընկերությանն է, որը իշխանական թերթերով վերագրում էին իրեն:

«Թերթերով գրել էին, որ «Սպայկա» ընկերությունը Ռոբերտ Քոչարյանինն է, հարձակվում են նրա վրա, տուգանք են գրում, հետո այդ տուգանքը ջրվում է, թե ում գրպաններով է ջրվում  անհասկանալի է, և հետո այդ մարդը հայտնվում է իրենց քաղաքական թիմում, ցուցակներում»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը և հավելեց, որ կարող է 10-ից ավելի նման օրինակ բերել:

Նրա խոսքով՝ այն կոռուպցիայի դասական օրինակ է, և այդ մարդիկ չունեն ամոթի զգացում, չունեն նամուսի որևէ նշույլ, խրվել են կոռուպցիոն գործարքների մեջ և այս ընթացքում մուրճը ձեռքին մարդկանց խփելու, ասֆալտին փռելու հայտարարություններ է անում:

ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ Փաշինյանի մուրճով նկարներն իր մոտ ասոցացվում է մոլեռանդ սոցիոպատի կերպարի հետ:



«Մյուս կողմում էլ «Հայասան» դաշինքն է, որն ասում է՝ չի գալիս մուրճով գլուխ ջարդելու, այլ գալիս է երկիրը շենացնելու»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը և նկատեց, որ իր առաջնորդած դաշինքի ցուցակում չկան վարկաբեկված մարդիկ, որոնց մասին կարելի է ասել, որ սուտասան կամ անբարոյական են և ժողովուրդը պետք է ընտրություն կատարի այս երկուսի միջև:

ՀՀ երկրորդ նախագահը, հիշելով, որ երեք տարվա ընթացքում 5 ԱԱԾ  և 4 ԳՇ պետ է ազատվել աշխատանքից, եզրակացրեց, որ անվտանգային սպառնալիքի պայմաններում նման վարքագիծը կամ հոգեկան խանգարման դրսևորում է, կամ թշմանական մտածված քայլ՝ անվտանգության կառույցները քայքայելու համար:

Հավելելով նաև, որ ներկայում Հայաստանում արտգործնախարոթյուն էլ չի գործում և չկան մի շարք կարևոր նախարարություններ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդը հայտարարեց, որ եթե այդքանից հետո Նիկոլ Փաշինյանին ձայն են տալիս, ուրեմն պարգևատրում են և հակազդման միակ միջոցը նրա դեմ քվեարկելն է:

«Եթե քվեարկում եք իշխանության կողմ, նշանակում է խրախուսում եք, ասում եք՝ ուռա, լավ եք արել, ապրեք, մենք էլ ենք այդ զոհերի համար պատասխանատվությունը կիսում ձեր հետ»,- խոսքն ամփոփեց ՀՀ երկորդ նախագահը:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, Վեոլա ջուրը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}