Ինչո՞ւ Նիկոլը ավելի շուտ չդադարեցրեց ռազմական գործողությունները․ Մինասյանը փաստաթղթեր է հրապարակել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է արել «Տելեգրամի» իր ալիքում և կից հրապարակել գաղտնի փաստաթղթից լուսանկարներ։
«Նիկոլովի տրամաբանության մեջ ծայրաստիճան կարևոր հակասություն կա. Պատերազմի ժամանակ նա պնդում էր, որ մենք հաղթում ենք, և դա էր պատճառը, որ նա շարունակեց ռազմական գործողությունները: Պատերազմից հետո նա սկսեց պարտության մեղքը բարդել ցանկացածի վրա` վախկոտ ամբոխ, անհավատարիմ գեներալներ, մարտադաշտից փախչող սպաներ,դժբախտ Շուշի․․․
Այսօր մենք պետք է հարց տանք. Ինչո՞ւ Նիկոլը ավելի շուտ չդադարեցրեց ռազմական գործողությունները:
Կից փաստաթուղթը զեկույց է բարձրաստիճան գերմանացի դիվանագետի հետ հանդիպման մասին: Դրանում գերմանացի դիվանագետը պատմում է Ռուսաստանի նախագահ Պուտինի և Գերմանիայի կանցլեր Մերկելի զրույցի բովանդակության մասին: Ռուսաստանի Դաշնության Նախագահն այնքան է զարմացել հոկտեմբերի 10-ին զինադադար հաստատելու Նիկոլի մերժումից, որ անհրաժեշտ է համարել պատմել այդ մասին:
Այս մերժումից հետո պատերազմը շարունակվել է ևս 29 օր: Արտաքին գործերի նախարարությունը և վարչապետի աշխատակազմը նմանատիպ փաստաթղթեր են ստացել եվրոպական մի քանի այլ մայրաքաղաքներից: Թե՛ դրանց առկայությունը, թե՛ բովանդակությունը բացարձակ գաղտնի են:
Ուրեմն ինչու՞ Նիկոլը հրաժարվեց զինադադարից հոկտեմբերի 10-ին»,- գրել է Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան