Մեր համարը 24-ն է, ինչը նշանակում է՝ աշխատել 24 ժամ․ Ռոբերտ Քոչարյան
Մեր համարը 24-ն է, ինչը նշանակում է աշխատել 24 ժամ։ Այս մասին Արտաշատում «Հայաստան» դաշինքի հանդիպման ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ուրեմն վստահ եղեք, որ բացի հանրապետական այլ հարցերից, զբաղվելու ենք նաև Ձեր առօրեա հարցերով։ Անելու ենք ամեն ինչ՝ Ձեր բեռը թեթևացնելու և կյանքի որակը բարելավելու համար։ Սա է մեր նպատակը»,- ասաց Քոչարյանը։
Նրա գնահատմամբ՝ այս ընտրություններն ու նաև քարոզարշավը յուրահատուկ են և նշեց, որ իշխանությունը պահում է իրեն որպես ընդդիմություն, իսկ ընդդիմությունը՝ որպես իշխանություն։
«Քարոզարշավի որակով, օգտագործվող բառապաշարով, շարժումներով, հոգեվարքերով այս իշխանությունն, իմ տպավորությամբ, արդեն թրեյնինգի մեջ է՝ ընդդիմադիր դառնալու համար։ Ընտելանում են, այսպես ասեմ, նախօրորք սկսել են հարմարվել իրենց ապագա կարգավիճակին։ Ողջունում եմ դա»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, ապա Քոչարյանի խոսքով, ցույց են տալիս թիմն աշխատում է ժամացույցի պես, ինչը բնորոշ չէ սովորաբար ընդդիմադիր ուժերին։
«Մենք հասկանում ենք, որ մտել ենք մի պայքարի մեջ, որտեղ ելքը մեկն է՝ հաղթանակ։ Մենք հիմա իշխանություն ստանձնելու թրեյնինգի մեջ ենք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Երբ իշխանությունն ունի ինքահաստատման կոմպլեքս, այլևս իշխանություն չէ․ Ռոբերտ Քոչարյան
- Ծիծաղեք ծաղրածուի վրա, անցնենք առաջ, մղձավանջին մնացել է 5 օր․ Իշխան Սաղաթելյան
- Մեր երկիրը գնում է անկառավարելի քաոսի ճանապարհով․ Վահե Հակոբյան
- Մենք ունենք անպատասխանատու իշխանություն, որն ընդունակ չէ երկու քայլ հեռու նայել. Ռոբերտ Քոչարյան
- Այս տոնական օրով Փաշինյանը գնում է Սյունիք, իր հետ տանելով 1500-ից ավելի ոստիկան և հատուկ միջոցներ. Վահե Հակոբյան
- Ռոբերտ Քոչարյան. Տևական խաղաղության համար պետք է ընդունվի այնպիսի որոշում, որը չպետք է լինի խիստ անարդար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան