Երբ իշխանությունն ունի ինքահաստատման կոմպլեքս, այլևս իշխանություն չէ․ Ռոբերտ Քոչարյան
Այսօր յուրաքանչյուր հանդիպումից հետո ինձ մոտ մեծ հույսեր կան, որ ունենք առողջ դատողությամբ ժողովուրդ՝ երկրի ճակատագրով մտահոգված և հայրենասեր։ Այս մասին Վեդիում «Հայաստան» դաշինքի հանդիպման ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նա հույս հայտնեց, որ հասարակության այդ զանգված է լինելու ճնշող մեծամասնությունը և որոշողը։ Քոչարյանի դիտարկմամբ՝ ունենք նաև մոլորվածներ, անհասկանալի տրամաբանությամբ շարժվող, որոնց պետք է օգնել ճիշտ կողմնորոշման հարցում։
«Մենք մեզ պահում ենք որպես իշխանություն։ Իսկ այսօրվա իշխանությունն ամբողջ քարոզարշավի ընթացքում իրեն պահում էր որպես ընդդիմություն։ Սովորաբար իշխանությունը պետք է գա և հաշվետվություն տա, թե ինչ է արել, ոնց է տեսնում երկրի ապագան։ Ընդդիմությունը պետք է քննադատի, թե ինչն է սխալ արել իշխանությունը։ Հիմա ճիշտ հակառակն է՝ իշխանությունն անընդհատ քննադատում է, խոսում են ամեն ինչի մասին, բացի հաշվետու ժամանակահատվածից։
Եվ այդ ամենն ամենում են այնպիսի բառապաշարով, որը սովորաբար հուսահատ ընդդիմությունն է կիրառում։ Երբ իշխանությունն ունի ինքահաստատման կոմպլեքս, դա այլևս իշխանություն չի։ Այդ իշխանությունը վերջացած է»,- հայտարարեց երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանը նաև նշեց, որ հանդիպումների ընթացքում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները փորձում են ներկայացնել քաղաքացիներին՝ այն ուժն են, որը կարող է երկիրը հանել այս իրավիճակից։
Նրա խոսքով, մի ողջ պետական համակարգ է քայքայված, որը վերականգնելու համար ժամանակ է պահանջվելու։
Հարակից հրապարակումներ`
- Ծիծաղեք ծաղրածուի վրա, անցնենք առաջ, մղձավանջին մնացել է 5 օր․ Իշխան Սաղաթելյան
- Մեր երկիրը գնում է անկառավարելի քաոսի ճանապարհով․ Վահե Հակոբյան
- Մենք ունենք անպատասխանատու իշխանություն, որն ընդունակ չէ երկու քայլ հեռու նայել. Ռոբերտ Քոչարյան
- ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը պետք է լինի անժամկետ. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան