Այդ մուրճը մենք օգտագործելու ենք շինարարության, երկիրը կառուցելու համար. Ռոբերտ Քոչարյան
«Երեկ Արարատի մարզում մի խայտառակության, պարտության ուրվական էր շրջում, նաև ձեր քաղաքի կենտրոնում մուրճը ձեռքին կապիկություններ էր անում»,-Մասիսում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հայտարարելով, որ չի զարմանում Նիկոլ Փաշինյանի վարքի վրա՝ ՀՅԴ ներկայացուցիչը շեշտեց. «Զարմանում ենք, որ Նարեկացի, Դրո ծնած, Վարդան, Դուշման ու Թաթուլ ունեցած ազգը ղեկավարում է մի ծաղրածու, խեղկատակ, որը երկիրը հասցրել է անդունդի եզրին և շարունակում է Քաջ Նազարի արշավը և մատ է թափահարում համայնքապետերի և քաղաքացիների դեմքին»:
«Հայաստան» դաշինքի անդամը, շեշտելով որ առաջիկա ընտրությունները սովորական չեն, այլ բախտորոշ են հայ ժողովրդի համար, հավելեց, որ ժողովուրդը գիտի, թե հունիսի 20-ին ում է ընտրելու և ում ձեռքից մուրճը վերցնելու և ուր է մտցնելու:
«Այդ մուրճը մենք օգտագործելու ենք շինարարության, երկիրը կառուցելու համար»,-Իշխան Սաղաթելյանի խոսքն ուղղեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ներկայացրեց իր ղեկավարած դաշինքի նպատակադրությունները և աշխատելու մարտավարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին
- Ունեմ այդ կարողությունը և կա թիմ, որն ի վիճակի է այդ պատասխանատվությունն իր վրա վերցնելու․ Ռոբերտ Քոչարյան
- Անհրաժեշտ է միավորել ժողովրդին. առանց դրա հնարավոր չի լինի տնտեսական աճ ապահովել. Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացիներին
- Լավ աշխատող կառավարությունը նա է, որի մասին քաղաքացին չի էլ լսում. Ռոբերտ Քոչարյան
- Կարեն Կարապետյանն իր աջակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին
- Ռոբերտ Քոչարյան. Ընտրատեղամասերում գիշերային հերթապահության կոչ եմ անելու
- Թռիչքային բառն իրենք օգտագործել են 2018-ից.. Ռոբերտ Քոչարյան