Սերժ Սարգսյան. Երևի ուզում է՝ մի անգամ մուրճը ձեռքից վերցնեն, գլխին տան
«Այդ մարդը, նորողություն՝ չմարդը,բացահայտ ասում է՝ եթե ինքը 60% չտանի, ապա խնդիրներ են առաջանալու»,-«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների՝ Լոռիում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով, հիմա ինքը ինչ ուզում անում է։
«Տեսնում եք, չէ՞, ձեռքին ինչ կա։ Երևի ուզում է ինչ-որ անգամ ձեռքից վերցնեն, գլխին տան, որ հասկանա, ինչ կա։ Էդ ում համար է նախատեսվում»,-ասաց Սերժ Սարգսյանն ու նրա խոսքին հետևեցին ծափահարություններ։
Հիշեցնենք, վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը ներկայանում է մուրճով՝ հայտարարելով, որ ում պետք է դրանով «կմխեն», ում պետք է կհանեն։
ՀՀ երրորդ նախագահն իր խոսքում ընդգծեց, որ ամեն ինչ տեսել ենք՝ պարտություն, հազարավոր երիտասարդների մահ։
«Տակը մնացել է մի հատ քաղաքացիական պատերազմ։ Դա էլ ցույց տա, որ մեր ազգային արժանապատվությունը գա, հասնի զրոյի։ Բայց մենք պատրաստ պետք է լինենք դրան դիմակայելու։ Ես հանդիպումներից մեկի ժամանակ ասել եմ, որ մենք իր պողպատյա հեղափոխությանը պետք է դեմ տանք ավելի կարծր նյութից պատրաստված վահան, ձեռքներից մեկում էլ դագանակ ունենանք, որպեսզի ով մուրճով գա, դագանակով գլխին տանք։ Ուրիշ ձև չկա, ի՞նչ անենք»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Հիմա կապիտուլյանտի խմբակի անդամները փորձում են արտահոսքերով մաքրել իրենց անունը
- Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է ապրի ապահով ու լավ
- Սերժ Սարգսյան. Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել
- Սերժ Սարգսյան. Առանց մարտունակ բանակի հնարավոր չէ նորմալ ապրել ու զարգանալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան