ՔՊ-ն տարբեր տեղերից մարդկանց հավաքում է, ցույց են տալիս, թե ինչքան կողմնակից ունեն. Չախալյան
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Լոռու մարզում՝ կոչ անելով վանաձորցիրներին՝ «Զարթնել»։ Կուսակցության անդամները շրջայց են կատարել քաղաքի կենտրոնական փողոցներով՝ զրուցելով բնակիչների հետ և ծանոթացնելով կուսակցության ծրագրերին, հարգանքի տուրք են մատուցել քառասունչորսօրյա պատերազմում զոհված վանաձորցի հերոսներին:
Կուսակցության ցուցակում ընդգրկված Վահագն Չախալյանը ուղիղ եթերում պատմեց, որ երեկ իրենք քարոզարշավ էին իրականացնում Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում, այնտեղ էր «տխրահռչակ հայրենադավ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը»։
«Քայլերթից հետ մնացած երկու կնոջ հետաքրքրության համար հարցրեցի, թե Բանգլադեշի ո՞ր հատվածում են ապրում։ Զարամացան, թե ով ասաց, որ Բանգլադեշում են ապրում, ասացին՝ Ապարան են ապրում, երթուղային տաքսիներով բերել են։
Իրենց քարոզարշավը էժանագին շոու է, տարբեր տեղերից մարդկանց հավաքում են, քայլում են, ցույց են տալիս թե ինչքան կողմնակից ունեն, սակայն իրականությանը բացարձակ չի համապատասխանում»,- ասաց Չախալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժել է Վահագն Չախալյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը
- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավը մեկնարկել է եկեղեցուց
- Ո՞վ կա «Զարթոնք»-ի ցուցակում. Փաստաբաններ
- «Զարթոնք»-ը դիմել է ԿԸՀ՝ ՔՊ-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով
- «Զարթոնք». Պահանջում ենք վարչապետի պաշտոնակատարի, ՊՆ պաշտոնակատարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների անհապաղ դադարեցումը
- Արա Զոհրաբյան. Այսօր գրանցվեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան