Մեր երկիրը գնում է անկառավարելի քաոսի ճանապարհով․ Վահե Հակոբյան
Մեր երկիրը գնում է անկառավարելի քաոսի ճանապարհով։ Այս մասին Վեդիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։
«Մեր մոտ էլ ոչ մի կառավարելի բան չի մնացել, քան մեկ մարդու աբսուրդի թատրոնը՝ իր շքախմբի ուղեկցությամբ։ Այդ կրկեսը, որի ականատեսն էինք երեք տարի, պետք է արձանագրենք, որ ոչ միայն կոմեդիա էր, այլև տրադիկոմեդիա, այսօր տեղափոխել է Սյունիք։ Իր հանդիսատեսին էլ հետն էր տարել»,- ասաց Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել, թե որ ուժն ինչի մասին է խոսում։
«Երբ մենք առաջարկում ենք հստակ դրույթներով ծրագիր, իրենք խոսում են ջարդելու, փշրելու, ասֆալտին փռելու մասին։ Միգուցե ինչ-որ փոքր զանգվածի վրա դա ազդում է, բայց համոզված եմ, գիտակից մարդկանց վրա ՝ոչ»,- նշեց Հակոբյանն ու տեղեկացրեց հետևյալը․
«Ուսուցիչներին ստիպողաբար բերում են հավաքներին, իսկ ովքեր հրաժարվում են՝ քննչական կոմիտեից այցելություններ են կատարվում։ Իսկ շատերը հրաժարվել են»։
Վահե Հակոբյանը միևնույն ժամանակ համոզմունք հայտնեց, որ հունիսի 20-ին լինելու է «ճիշտ ընտրություններ», այն է՝ հօգուտ համար 24-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան