Փաշինյան. Հունիսի 20-ը քաղաքացու վրեժի օրն է
Ադրբեջանցուն Սյունիք բերած Նիկոլ Փաշինյանը Գորիսում հայտարարեց, որ Սյունիքի տարբեր համայնքներում ոմանք ակտիվացել են անցած տարվա սեպտեմբերին ուժին մեջ մտած ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ուժի մեջ մտնելու հետևանքով։
«Համայնքի ղեկավարներին քրեական օրենսգիրքն է սպասում և քրեակատորաղական հիմնարկները։ Բավական է, հերիք է, նրանք չարաշահեն մեր համբերությունը, թավշյա հեղափոխությունը»,-իր ոճին անդավաճան բղավեց ու սպառնաց Փաշինյանը։
Ելույթի ավարտին նա ձեռքը վերցրեց վերջին օրերին իրենց անբաժան մուրճը՝ կոթին փաթաթած եռագույնը։
«Այս ընտրություններում մենք թավշյա մանդատը փոխարինում ենք պաղպատե մանդատներով և բոլոր մեխի գլուխներին, այդ թվում Տեղական ինքնակառավարման մարմիններին հատ-հատ սրանով արմատախիլ ենք անելու»,-ասաց նա։
Նա հիշեցրեց, որ պատերազմի ավարտից հետո եթեր է մտել ու հայտարարել՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը։
«Ահա հունիսի 20-ն է քաղաքացու վրեժի օր»,-ասաց նա։
Նշենք, որ Սյունիքի մի քանի համայնքապետեր ընդգրկված են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան