Տոկիոյի խաղերի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի ֆրանսիացիների պատրաստած 12 րոպեանոց շնորհանդեսը
Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել տոնական արարողության փորձ, որի ժամանակ հսկա պաստառի վրա ներկայացվել է Փարիզի գլխավոր խորհրդանիշերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Տոկիոյի խաղերի փակման արարողության գլխավոր իրադարձություններից մեկը կլինի ֆրանսիացիների պատրաստած 12 րոպեանոց շնորհանդեսը:
Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն օգոստոսի ութին օլիմպիական դրոշը պաշտոնապես կհանձնի Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Փարիզում միջոցառումը կուղեկցվի զանգվածային տոնակատարություններով: Դրանք նախատեսվում է հեռարձակել Տրոկադերոյի այգիների մեծ էկրանների վրա, իսկ երկնքում մեծամասշտաբ շոու կցուցադրեն Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները:
Հարակից հրապարակումներ`
- Տոկիոյի օլիմպիական խաղերը չեղարկելու դեպքում Ճապոնիայի տնտեսական աճը կնվազի 1,7% -ով
- ՄՕԿ-ը մտադիր է անպայման անցկացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերը
- Երկու անգամ կկրճատվեն Օլիմպիական խաղերի մասնակից օտարերկրյա պատվիրակությունների թիվը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները