Ոստիկանը մերժել է Փաշինյանի հետ Սյունիք գնալ, նա եկել էր Քոչարյանի հետ հանդիպմանը
Արարատի մարզի Ավշար համայնքում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Միսակ Պետրոսյանը վերցրեց բարձրախոսն ու հայտարարեց. «Այսօր կարողացա ինձ մեջ ուժ գտնել, կցանկանայի մեր ոստիկանությունը վարվեր այնպես, ինչպես ես»։
Նա նշեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հետ Սյունիք գնալու փոխարեն եկել է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը։
«Այսօր ես էլ պետք է Նիկոլ Փաշինյանի հետ Սյունիք գնայի՝ նույն կերպ զինված ու հագնված։ Զգալով երկրի վտանգավոր ու անկայուն վիճակը՝ հրաժարվեցի գնալ և եկա այստեղ»,- ասաց ոստիկանը։
Ոստիկանը կոչ արեց Հայաստանի ոստիկանապետին, փոխոստիկանապետին չկատարել Նիկոլ Փաշինյանի հրամանները։
«Մեծարգո նախագահ, ցանկանում ենք, որ ազատվենք այս իշխանությունից»,- ասաց ոստիկանը՝ կոչ անելով Ռոբերտ Քոչարյանի դուրս բերել երկիրն այս ծանր վիճակից։
Նա աբսուրդ է որակում հանգամանքը, որ Փաշինյանին ուղեկցում են 400-500 ոստիկաններ։
«Ես այսօրվանից ազատված եմ։ Շատ բան կա ասելու։ Բայց ժամանակը չէ»,- ասաց նա։
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի։
Հարակից հրապարակումներ`
- Այս տոնական օրով Փաշինյանը գնում է Սյունիք, իր հետ տանելով 1500-ից ավելի ոստիկան և հատուկ միջոցներ. Վահե Հակոբյան
- ՔՊ «Գազել»-ի քաղաքացին խոստովանում է՝ Սյունիք է եկել Երևանից
- Փաշինյանն իր հետ դիպուկահարներ է տարել Սյունիք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան