ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը պետք է լինի անժամկետ. Ռոբերտ Քոչարյան
Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը պետք է լինի անժամկետ։
«Մանդատը սահմանափակված է ժամկետներով։ Ի՞նչ է լինելու հետո, որևէ մեկը չգիտի։ Խաղաղապահների մանդատի ապագա անորոշությունը ամենամեծ խնդիրն է։ Ես կարծում եմ, որ այդ մանդատը պետք է լիներ անժամկետ, ժամկետներ չնշվեին»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը ռուսական պետական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, եթե չորս ու կես տարի անց Ադրբեջանը դեմ արտահայտվի ռուս խաղաղապահների ներկայությանը, ապա նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, Ռուսաստանը ստիպված է հեռանալ այնտեղից։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Ղարաբաղում բոլոր պլանավորումները սահմանափակված են այդ ժամկետով։
«Մարդիկ չեն կարողանում պլանավորել իրենց ապագան։ Դա առաջացնում է բազմաթիվ հարցեր ու մեծ անհանգստություն»,- նշել է նա։
Խոսելով խաղաղապահների առաքելության արդյունավետության մասին՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, այն փաստը, որ խոշոր բախումներ չեն եղել, վկայում է այն մասին, որ կողմերը Ռուսաստանին վերաբերում են հարգանքով։
«Խաղաղապահ առաքելությունն էլ, ակնհայտ է, աշխատում է այնպես, որ իր գործունեությամբ վաստակում է այդ հարգանքը»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան