Ժնևում Պուտին-Բայդեն բանակցությունների թեմաներից է նաև Լեռնային Ղարաբաղը
Ուկրաինան, Բելառուսը և Նավալնին այն թեմաների ցանկում են, որոնք քննարկվելու են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է Lenta-ն։
Նրա խոսքով, պետությունների ղեկավարները կքննարկեն ռազմավարական կայունությունը, համաճարակը, կիբերհանցագործությունների դեմ պայքարը, տնտեսության մեջ համագործակցությունը, կլիմայի փոփոխության թեման և Արկտիկայի խնդիրները:
Օրակարգում են նաև հակամարտությունները Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում: Պուտինը և Բայդենը կքննարկեն նաև երրորդ երկրներում ռուսաստանցիների կալանավորումը, դիվանագիտական առաքելությունների աշխատանքը և Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների ընդհանուր հարցեր:
Նշվում է, որ երկու նախագահների որոշման արդյունքում երկրների դեսպանները կարող են վերադառնալ Մոսկվա և Վաշինգտոն:
Ուշակովը հավելել է, որ երկու կողմերն էլ կարող են սկսել խոսել նախապես չհամաձայնեցված ցանկացած թեմայի շուրջ:
Նախագահի օգնականը նշել է, որ թեմաները համակարգելու հարցում հատուկ խնդիրներ չկան:
Հիշեցնենք, որ Բայդենն ու Պուտինը կհանդիպեն հունիսի 16-ին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Բայդենի ընտրությունից հետո սա նրանց առաջին հանդիպումն է։