Ռուսաստանը «չի կարող վետո դնել» Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու հարցում. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի Ուկրաինան ՆԱՏՕ մտնի, թե ոչ, բացատրելով, որ Մոսկվան «վետոյի» իրավունք չունի նման որոշման վրա: Այս մասին գրում է CNN-ը։
«Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ընտրելու իր ճանապարհը։ Ուղերձն այն է, որ Ուկրաինան և 30 դաշնակիցները պետք է որոշեն, թե երբ Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ», - ասել է Ստոլտենբերգը լրագրողներին՝ նախօերին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո:
«Ռուսաստանը, իհարկե, չի կարող ասել, նրանք չեն կարող վետո դնել այն բանի վրա, ինչ կարող են անել հարևանները», - եզրափակել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բերել է իր երկրի՝ Նորվեգիայի, ինչպես նաև Բալթյան երկրների օրինակները, որոնց անդամակցությունը ՆԱՏՕ-ին նույնպես հաճելի չէր Ռուսաստանին:
«Մենք չենք վերադառնա այն դարաշրջանը, երբ ունենանք մեծ տերություններ, որոնք որոշում էին, թե ինչ կարող են անել հարևանները։ Ուստի, 30 դաշնակիցներն ու Ուկրաինան պետք է որոշեն, երբ է Ուկրաինան պատրաստ անդամակցության», - ասել է Ստոլտենբերգը։