Այս տոնական օրով Փաշինյանը գնում է Սյունիք, իր հետ տանելով 1500-ից ավելի ոստիկան և հատուկ միջոցներ. Վահե Հակոբյան
«Նկատել ե՞ք, իշխանության պաստառներին պատկերված ՀՀ դրոշը քրքրված է և եթե նրանք մի քիչ էլ մնան իշխանության ղեկին, ապա հայկական դրոշի փոխարեն կլինեն թուրքական և ադրբեջանական դրոշներ, իսկ այսօր մեր պետական սինվոլի՝ դրոշի օրն է՝ հունիսի 15-ը»,- Ավշարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը:
Նա հայտարարեց, որ այս տոնական օրով Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք՝ իր հետ տանելով 1500-ից ավելի ոստիկան և հատուկ միջոցներ:
«Ու՞մ դեմ ես պատրաստվում այդ հատուկ միջոցներն օգտագործել, քո ժողվրդի՞: Ես հույս ունեի, որ այդ զորքը թեքվելու էր վերջապես Սև լիճ, որպեսզի այնտեղից ադրբեջանցիներին վերջապես քշեր, բայց չէ՝ նա այդ զորքով Սիսիանից գնացել է Գորիս, այնտեղից Կապան և շարունակում է պտտվել Սյունիքով»,-ասաց Վահե Հակոբյանը:
Նա դիմեց ժողովրդին՝ ասելով, որ եթե նրանք ուզում են, որ իրենց երեխաներն ապրեն ուժեղ և ապահով Հայաստանում, ապա պետք է քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին, քանի որ վերջինիս անդամներն ունեն կամք փորձ և գիտելիք:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը պետք է լինի անժամկետ. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Տևական խաղաղության համար պետք է ընդունվի այնպիսի որոշում, որը չպետք է լինի խիստ անարդար
- Այս իշխանությունները խոստացել էին կոռուպցիայի դեմ պայքար, բայց այսօր թաթախվել են կոռուպցիայի մեջ. Ռոբերտ Քոչարյան
- Այդ մուրճը մենք օգտագործելու ենք շինարարության, երկիրը կառուցելու համար. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին
- Փոխանցեք բոլորին,որ «Հայաստան» դաշինքը գալիս է ուժեղ Հայաստան կառուցելու․ Ռոբերտ Քոչարյան
- Հայաստանն այսօր նման է մի տան, որի դուռն ու պատուհանը չկա․ Վահե Հակոբյան
- Ունեմ այդ կարողությունը և կա թիմ, որն ի վիճակի է այդ պատասխանատվությունն իր վրա վերցնելու․ Ռոբերտ Քոչարյան
- Ժողովուրդ, մենք ձեզ բերելու ենք ջուր․ Վահե Հակոբյանը՝ արմավիրցիներին