
Արամ Վարդևանյան. ԲՀԿ նախընտրական շտաբի վրա խուլիգանական հարձակումը զարհուրելի է
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արման Վարդևանյանը, արձագանքելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ շտաբի վրա Նիկոլ Փաշինյանի աջակիցների հարձայմանը, գրում է.
«Այսօր տեղի ունեցած ԲՀԿ նախընտրական շտաբի վրա խուլիգանական հարձակումը զարհուրելի է:
Խստորեն դատապարտում ենք այդ ապօրինությունը և արձանագրում՝ նշվածը իշխանություն հանդիսացող ուժի ատելության խոսքի և թշնամանքի տարածման ուղիղ արդյունքն է: Հատուկ ընդգծում եմ նաև, որ տեղի ունեցածը իրավապահների անգործության հետևանքն է»։
24news-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է տեղի ունեցել ծեծկռտուք Նիկոլ Փաշինյանի երթի մասնակիցների և ԲՀԿ-ական շտաբի աշխատակիցների միջև: