Մասնավոր սպառման դրական աճ ենք ակնկալում, մինչդեռ մասնավոր ներդրումները շարունակում են թույլ մնալ. ԿԲ նախագահ
«2021 թվականի համար կանխատեսում ենք 4.6 % տնտեսական աճ, այն պայմանավորված է ծառայությունների կանխատեսելի աճով, որը 1.2%-ից վերանայվել է 6.2 %-ի և արդյունաբերության աճով 0,7 % ից՝ 4.5 %-ի, որը հիմնականում պայմանավորված է հանքահումքային ապրանքների գների բարձր աճով և դրանց արտահանմա և արդյունահանման ծավալների մեծացմամբ»,- անդրադառնալով ընթացիկ տարվա տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշներին՝ հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա կանխատեսեց, որ պղնձի գները շարունակաբար աճելու են՝ պայմանավորված պահանջարկի մեծացմամբ, և տեղեկացրեց, որ ներկայում դրանք պատմականորեն շատ բարձր մակարդակի վրա են, իսկ ԿԲ-ն կանխատեսում է, որ այս տարվա ընթացքում պղնձի գների էական նվազում չի արձանագրվի:
Գլխավոր դրամատան ղեկավարը հայտնեց, որ տուրիզմի ոլորտում էլ է նկատվում կանխատեսածից ավելի աճ:
«Մասնավոր սպառման դրական աճ ենք ակնկալում տարվա ընթացքում, մինչդեռ մասնավոր ներդրումները շարունակում են թույլ մնալ»,- հայտարարեց Մարտին Գալստյանը:
Պատասխանելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձրացնելով և 6.5% սահմանելով վարկերի տոկոսադրույքներ բարձրացման հետևանքների մասին հարցին՝ ԿԲ նախագահը հաստատեց, որ սպասում է վարկերի տոկոսադրույքների աճ, որը մի կողմից կարող է ազդեցություն ունենալ ներդրումների վրա:
Նա մտահոգություն հայտնեց մասնավոր սպառման աճի հետևանքով արագանցիկ գնաճ արձանագրելու միտման շուրջ:
«Մասնավոր սպառման արագանցիկ աճը զսպելուն են միտված մեր գործողությունները, որովհետև այն իր մեջ պարունակում է որոշակի գնաճային էլեմենտներ և մենք մեր մանդատն իրականացնելու տեսանկյունից կարծում ենք, որ հետևողականորեն պետք է գնանք նրան, որ գնաճը կայունացնենք մեր թիրախի շուրջ»,- հայտնեց Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան