Վաղը միգուցե կացինով դուրս կգան քարոզչական բեմահարթակներ ու կացինով կփորձեն ժողովրդին բան բացատրել. Անի Սամսոնյան
Անվտանգություն, տնտեսություն, մարզերում՝ գյուղատնտեսություն։ Սրանք այն հիմնական ոլորտներն են, որոնց մասին խնդիրներ են բարձրաձայնում քաղաքացիները «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուների հետ հանդիպմանը։
Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մարդիկ բողոքում են՝ գյուղատնտեսության նախարարություն չկա։
«Բնականաբար, մարդիկ բողոքում են վարկային բեռից, ոռոգման, բերքը ցանելու, շուկայում իրացնելու խնդիր կա»,- նշեց նա։
Կուսակցության պատգամավորության մեկ այլ թեկնածու, այժմ ԱԺ պատգամավոր
Գևորգ Գորիգիսյանն ասաց, որ գյուղացու վրա մնացել է ամբողջ բեռը՝ ուսումնասիրել շուկան, հասկանալ, թե ինչի պահանջարկ կա, ինչ սերմացու, պարարտանյութ ընտրել, ինչպես մշակել, իրացնել, պայքարել կրծողների ու այլ վնասատուների դեմ։
«Մենք առաջարկում ենք պետություն-մասնավոր համագործակցությամբ ստեղծել համակարգ, որը գյուղացուն տալու է ամեն ինչ, իսկ գյուղացուն մնալու է միայն ցանել, հավաքել, իրացումն էլ իրականացնելու է այդ համակարգը։ Գյուղացուն զերծ ենք պահելու բոլոր հնարավոր ռիսկերից»,- նշեց նա։
Կուսակցության ցուցակում ընդգրկված Դավիթ Խաժակյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են գնահատում իրենց հնարավորությունները։
«Բոլոր հարցումները ցույց են տալիս, եթե մի կողմ դնենք նախկին ու ներկա իշխանություններին, միակ այլընտրանքի հնարավորությունը «Լուսավոր Հայաստան»-ն է»,- նշեց նա։
Անի Սամսոնյանի խոսքով, մի կողմ թողնելով այս քարոզչության ագրեսիվ հեռտորաբանությունը, սկսել են քարոզչության մեջ կիրառել գործիքներ, որոնք մարդկանց մոտ ասոցացվում են որպես խփելու, ծեծելու, ջարդելու գործիք։
«Խոսքը չագուչի մասին է։ Վաղը միգուցե կտեսնենք, որ կացինով դուրս կգան քարոզչական բեմահարթակներ ու կացինով կփորձեն ժողովրդին բան բացատրել։ Սա անթույլատրելի է։ Մենք որքան հնարավոր է ջանք ենք գործադրում, որ մեղմենք մարդկանց ագրեսիվությունը, մարդկանց բերել հաշտության, բայց գնալով ավելի պատկերավոր ձևով են ժողովրդին ցույց տալիս, թե ինչ կանեն, եթե ստանան իշխանություն։ Սա վտանգավոր է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ չի ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է չեղարկել. Մարուքյան
- Գերիների վերադարձը ներքաղաքական կյանքում որևէ պարագայում չպետք է շահարկվի. Մարուքյան
- «Լուսավոր Հայաստանը» կոնկրետ մրցակից է դառնում որոշ ուժերի համար. Անի Սամսոնյան
- Երկրի վիճակն այնպիսին է, որ ճոխություն է հիմա իրար ատելը, իրար ոչնչացնելու պլաններ մշակելը. Մարուքյան
- Մերը հաշտության ճանապարհն է. Էդմոն Մարուքյան
- Մարուքյանը բանավեճի է հրավիրում Փաշինյանին
- Ո՞վ է Մարուքյանին նման «գողության» դրդել
- Թշնամին մտել է մեր տարածք, քննարկումն ինչի մասին է, այ 500 դրամանոց քաբաբ ուտող. Էդմոն Մարուքյան
- Եթե մենք ներսում կռվենք իրար հետ, վստահեցնում եմ՝ թշնամու զորքերը շարժվելու են առաջ. Մարուքյան
- Ժողովո՛ւրդ, մի բան արե՛ք, գնացե՛ք, ինքնաբացարկ տվե՛ք, հանե՛ք ՔՊ-ն ընտրապայքարից. Մարուքյանը՝ իմքայլականներին
- Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ինչո՞ւ ենք մենք այսօր արձակվում․ Անի Սամսոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին