Արթուր Վանեցյան. Արցախի հարցը փակված չէ
«Մենք ասում ենք, որ արցախյան հակամարտության հարցը փակված չէ»,- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, այդ լուծումը պետք է տրվի՝ հիմնվելով ազգերի ինքնորոշման, ուժի չկիրառման սկզբունքների վրա։
«Եթե ինչ որ մեկն ասի, որ վաղը կամ մյուս օրը կամ շատ կարճ ժամանակում հետ է բերելու Շուշին, Հադրութը, մնացած տարածքները, պետք չէ այդ մարդուն լուրջ վերաբերել։ Ես ասում եմ, այդ հարցը մեր օրակարգում է, բայց այն պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք»,- նշեց Վանեցյանը։
Մինչ այդ, ըստ նրա, պետք է ազատվել «այս կապիտուլյանտից», ապա վերականգնել փլուզված անվտանգային համակարգը, Հայաստանի դիրքը միջազգային ասպարեզում, հարաբերությունները դաշնակկից Ռուսաստանի, ԵՄ երկրների, Մինսկի խմբի համանախագահող երկրների, հարևան Իրանի, Վրաստանի, ինչպես նաև Չինաստանի հետ։
«Այս ամենին զուգահեռ մենք պետք է աշխատանք տանենք, ամրապնդենք մեր անվտանգային համակարգը, որպեսզի կարողանանք այդ խնդրին լուծում տալ։ Ես վստահ եմ, որ ճիշտ աշխատանքի, ազգային, պետական մտածելակերպով կառավարության դեպքում մենք կարող ենք Արցախի հարցում ստանալ հայանպաստ որոշումներ։ Կրկնում եմ՝ Արցախի հարցը փակված չէ»,- ասաց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Նիկոլին ծնկի ենք բերելու ժողովրդի և եկեղեցու առջև
- Արթուր Վանեցյան. Հիմա կապիտուլյանտի խմբակի անդամները փորձում են արտահոսքերով մաքրել իրենց անունը
- Արթուր Վանեցյան. Այսօր ամենամեծ մեղքը մեր երկրում անտարբերությունն է
- Արթուր Վանեցյան. Հոկտեմբերի 19-ից հետո ցանկացած զինվորի զոհվելու միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է
- Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ հարգում են ուժը. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Կորոնավիրուսն ու նիկոլովիրուսն իրար շատ նման են, երկուսն էլ մահեր են բերում
- Անվտանգության խնդիրը լուծելու համար ազատագրում ենք երկիրը սրանցից, հետո բոլորս կպնում ենք գործին. Արթուր Վանեցյան