Էրդողանն ու Մակրոնը պայմանավորվել են համագործակցել Լիբիայի հարցով
Նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում առանձնազրույց ունեցած Թուրքիայի ու Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են համագործակցել Լիբիայից վարձկանների դուրսբերման հարցում: Այս մասին, ermenihaber-ի հաղորդմամբ, հայտնել է Մակրոնը ասուլիսի ժամանակ։
«Նախագահ Էրդողանն իր կամքն արտահայտեց Լիբիայի տարածքներ եկած օտարազգի վարձկան զինյալների հնարավորինս արագ կերպով այդ տարածքներից դուրս գալու և այդ հարցում մեզ հետ համագործակցելու հարցում»,- ասել է Մակրոնը՝ ավելացնելով, սակայն, որ այդ հարցի լուծումը միայն Ֆրանսիայուց ու Թուրքիայից չէ կախված:
Մակրոնի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկել են նաև ՆԱՏՕ-ի արժեքները՝ որոշակի հստակություն մտցնելով այդ հարցում:
Անդրադառնալով վերջին ամիսներին միմյանց հասցեին հնչեցրած կոշտ արտահայտություններին՝ Մակրոնը նշել է, որ այս հարցում կողմերը միմյանցից ներողություն չեն ակնկալում:
Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ հանդիպումն ընդհանուր առմամբ անցել է հանդարտ մթնոլորտում ու շեշտել, որ պայմանավորվել են կրկին իրար հետ գործակցել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին