Մահացել է Իռեն Օրդուխանյանը
Կյանքի 83-րդ տարում երկարատև ու ծանր հիվանդությունից հետո վախճանվել է հայկական կինոյի ամենահայտնի անուններից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության երկարամյա անդամ, հնչյունային օպերատոր Իռեն Օրդուխանյանը։ Լուրը հայտնում են Կինեմատոգրաֆիստների միությունից։
Նրա անունը կարելի է կարդալ գրեթե բոլոր հայկական ֆիլմերի հայտագրերում՝ «Հնչյունային օպերատոր՝ Իռեն Օրդուխանյան»: Նրա անունը սերտորեն կապված է հայկական կինոյի ձայնի արվեստի հետ: Երկար տարիներ աշխատելով «Հայֆիլմ» կինոստուդիայում, Իռեն Օրդուխանյանն իր բարձր պրոֆեսիոնալիզմով, սկզբունքային, պայքարող, ազնիվ տեսակով յուրօրինակ կենսագրություն է թողել հայկական կինոյի պատմության ու տարեգրության մեջ:
Իռեն Օրդուխանյանը նաև հայ կինոյի նվիրական անուններից՝ Ֆրունզե Դովլաթյանի այրին էր, որը ժամանակակիցն ու մասնակիցն է եղել դովլաթյանական կինոյի մի մեծ շրջանի՝ պահպանելով հուշեր, հիշողություններ, պատմություններ, որոնք դարձել են նաև պատմություն մի կյանքի մասին, որը նվիրված էր կինոյին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները