«Իրավական ուղի»-ն ընտրական իրավունքի պաշտպանության նպատակով դատարաններ է դիմել տեղահանված 27 արցախցիների համար
«Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է իրավաբանական օգնություն ցուցաբերել 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետությունից տեղահանված մեր հայրենակիցներին, որոնց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հրաժարվում է ընդգրկել ընտրողների ցուցակում՝ 2021թ․ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։
Այս պահի դրությամբ «Իրավական ուղի» ՀԿ-ն ընտրական իրավունքի պաշտպանության նպատակով ՀՀ դատարաններ է դիմել Արցախի Հանրապետությունից տեղահանված 27 քաղաքացիների համար։
Նշված խնդրով ՀԿ-ին կարելի է դիմել մինչև 2021թ․ հունիսի 18-ը ներառյալ։
Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասել էր. «Լուրջ խնդիր կա Հայաստանի Հանրապետւթյան քաղաքացիների ընտրական իրավունքի ճանաչման կապակցությամբ: Խոսքը վերաբերում է հատկապես այն քաղաքացիներին, որոնք մինչև պատերազմը բնակվում էին Արցախի այն հատվածներում, որը ներկայիս իշխանությունները հանձնեցին թշնամուն»։
Հարակից հրապարակումներ`
- Կդիմենք դատարան ՀՀ տարածքում բնակվող արցախցիների՝ ընտրական իրավունքի հետ կապված խնդիրներով. Ռուբեն Մելիքյան
- Իրավապաշտպան. Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան