Ո՞վ կա «Հայոց հայրենիքի» ցուցակում. Դոգի քույրերը
Հայհոյախառն արտահայտություններով լի ֆեյսբուքյան ուղիղ եթերներով հայտնի Դոգ մականունով նախկին օպեր Վարդան Ղուկասյանի լուսանկարը «Հայոց հայրենիք» կուսակցության բուկլետների վրա է։
Հիշեցնենք, որ նա հիմա Հայաստանում չէ, նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի շորթման փաստով հարուցված քրեական գործով։
ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված ընտրական ցուցակում Վարդան Ղուկասյանի անունը չկա։ Ցուցակում երեք Ղուկասյան կա, նրանցից երկուսը Դոգի քույրերն են։
Ցուցակի 10-րդ համարում Կարինե Յուրիկի Ղուկասյանն է, 28-ում՝ Լուսինե Ղուկասյանը։ Ցուցակում ևս մեկ Ղուկասյան կա։ Հայտնի չէ, թե 48 տեղում գտնվող Կարեն Ղուկասյանն ազգակցական ինչ կապեր ունի նրանց հետ։
Ինչևէ, ցուցակը գլխավորում է «Ադոնայի» Իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Արտակ Գավրուշայի Գալստյանը։ Նրա եղբայրը՝ Գագիկ Գավրուշայի Գալստյանը ցուցակի 5-րդ տեղում է։
Ցուցակում ընդհանուր առմամբ 89 թեկնածու կա, մեծ մասը կուսակցական են, նրանցից 52-ը աշխատանք չունեն։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ կա ՄԻՀԱԿ-ի ցուցակում. 44 աշխատանք չունեցող, առաքիչներ, վարսավիր, դիզայներ
- Ո՞վ կա ՀԱԿ-ի ցուցակում. Առնետավազքին չմասնակցածները
- Ո՞վ կա Սանասարյանի ցուցակում. 7-ը՝ «Հայբուսակ»-ից, 44-ը՝ գործազուրկ
- Ո՞վ կա «Ազատության» ցուցակում. ինը տնտեսագետ, երկու թոշակառու, մեկ վարորդ
- Ո՞վ կա «Զարթոնք»-ի ցուցակում. Փաստաբաններ
- Ո՞վ կա «Հանրապետության» ցուցակում. Մեկը՝ Ֆաբերլիկից, 44-ը՝ չաշխատող
- Ո՞վ կա Արզաքանցյանի ցուցակում
- Ո՞վ կա ՀԱՊԿ-ի ցուցակում. Կոսմետելոգներ, «Հագուստի աշխարհ» վաճառողուհի, կարող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան