Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ի հետ սպառողների շահերի պաշտպանության մասին համաձայնագրից
Ուկրաինայի Գերագույն ռադան երեքշաբթի կայացած նիստում հավանություն է տվել «Համագործակցության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հինական փոխգործակցության ուղղությունների մասին» ԱՊՀ պայմանագրից երկրի դուրս գալու մասին օրենքին: Որոշումը պաշտպանել է 331 պատգամավոր՝ պահանջվող նվազագույն 226 ձայնի փոխարեն: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»:
2020-ի դեկտեմբերին Ուկրաինայի նախարարների կաբինետը հաստատել էր համապատասխան օրինագիծը, իսկ Ռադայի կողմից ընդունվելուց հետո օրենքը պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահը: Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է, որ, համաձայն Ուկրաինայի և ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի, Կիևը պարտավորվել է ապահովել սպառողների պաշտպանության բարձր մակարդակ և ուկրաինացի սպառողների պաշտպանության համակարգը մոտեցնել ԵՄ համակարգին՝ հաշվի առնելով լավագույն փորձը
Փաստաթղթում ասվում է, որ ԱՊՀ-ում առևտրային հարաբերությունների անկման և տնտեսական ինտեգրման հետևանքով, Ուկրաինայի`«Համագործակցության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հինական փոխգործակցության ուղղությունների մասին» ԱՊՀ պայմանագրերից դուրս գալը չի վնասի սպառողների շահերը:
Ավելի վաղ Ուկրաինան միակողմանիորեն խզել էր Ռուսաստանի ու ԱՊՀ-ի հետ ունեցած մի շարք համաձայնագրեր ու պայմանագրեր: 2019 թվականի ապրիլի 1-ին դադարեցվել է բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագիրը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: