Սերժ Սարգսյան. Այդ փաստաթղթի համաձայն, կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնությունը
«Երեկ երեկոյան հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու մի գաղտնի զեկույցի, որում ամփոփված էր պատկան մարմինների կողմից համապարփակ վիճակագրական տվյալներ։ Դրանք հանրապետություն մաշտաբով էին և վերաբերում էին ընտրությունների արդյունքներին, այդ փաստաթղթի համաձայն, կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն»,- հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների և Արարատի մարզի բնակիչների հանդիպմանը։
Այդ հայտարարությանը հետևեցին ծափահարություններ։
Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ փաստաթուղթը պետք է բոլորին ոգևորի։
«Գիտե՞ք, մեր ժողովուրդը էմոցիոնալ է, շատ դեպքերում դյուրահավատ է։ Անցած երեք տարիների ընթացքում գրեթե ամեն օր մենք խոսում էինք, որ մեր ժողովրդի մի հատված հմայված է, կախարդված է։ Բայց այսքան կորուստներից, զոհերից հետո մեր ժողովրդի աչքերը բացվել են, այլևս կապիտուլյանտը չի լինելու իշխանության, բացառված է։ Եվ այդ մասին ինքը շատ լավ գիտի»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Նա ընդգծեց, քաղաքացիները երկու խնդիր ունեն, նախ պետք է մասնակցել ընտրություններին ու Փաշինյանին ասել՝ ոչ։
«Եվ երկրորդ , մենք ուղղակի պարտավոր ենք ընտրություններից հետո պաշտպանել մեր հաղթանակը։ Պարտավոր ենք»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան