Քաղաքական 11:44 15/06/2021 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Ինչպես խուսափել նոր մարտի 1-ից

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի վերլուծական հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Երբ Նիկոլն ու այս իշխանությունը խոսում են անվտանգությունից, նույնն է, թե նացիստները Բուխենվալդում ՄԻՊ գրասենյակ բացեին։
Արտաքին անվտանգությունը փլուզելուց հետո, հիմա նա ինտենսիվ  փլուզում է ներքին անվտանգությունը։

Նիկոլը, մուրճը ձեռքին, նախապատրաստում է նոր մարտի 1։ Սա տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ, նա թաքուն ոչինչ չի անում։ Ու մենք բոլորս սպասում ենք, որ փաստը կատարվի։

Պետական ինստիտուտների անգործությանը մենք սովոր ենք. ԿԸՀ-ն, իրավապահները, Անվտանգության խորհուրդը, ԱԺ-ն դիտորդի դերում են։ Ընտրությունների իբր մասնակից 26 ուժերի ճնշող մեծամասնությունը դիտորդ է։
Բայց նույնիսկ սա չէ վատագույնը։ Ամեն ինչ տեղի է ունենում հասարակության աչքի առաջ՝ դասախոսների, ուսուցիչների, բժիշկների, տնային տնտեսուհիների, գործարարների, բոլորի։
Վերնախավերի վերջը տալու՝ Նիկոլի կոչերը նման են Ռուանդայի հուտուների լիդերների կոչերին։

Նիկոլը բոլորին ուզում է թշնամացնել բոլորի դեմ.

. Հոգևորականներին՝ հավատացյալների
. Ուսուցչին՝ աշակերտի
. Սպային՝ զինվորի
.Գրողին՝ ընթերցողի, երաժշտին՝ ունկնդրի
.Մտավորականին՝ հասարակության
. Իրավաբանին՝ քաղաքացու
. Զոհվածի ընտանիքին ու անհետ կորածի ընտանիքին, գերությունից եկածին ու գերության մեջ գտնվողին։
. Ընտանիքի անդամներին, համագյուղացիներին, հարևաններին՝ բոլորին բոլորի դեմ

Նիկոլի կերպարն ամենավտանգավոր Բայրաքթարն է։  Հիմա այդ չարագույժ միավորը պտտվում է մեր երկրի վրա։

Նրա ձեռքի մուրճը ոչնչով չի տարբերվում Ռուանդայի հուտուների մաչետեներից, որոնք հետո դարձան հարյուր հազարավոր մարդկանց սպանության առարկա։ Զարմանալի զուգադիպությամբ՝ նրանց հոգին էլ էր «փառավորվում»։
Ամեն ողբերգություն մինչև ինչ-որ մի պահ կարելի է կանգնեցնել։ Ողբերգությունները տեղի են ունենում, երբ այդ պահերը բաց են թողնվում, երբ ողբերգության ճարտարապետին չեն կանգնեցնում։

Մեր պասիվ լռությամբ, մեր վախվորած չեզոքությամբ ի՞նչ ենք ուզում մենք, որ Նիկոլը հասնի՞ իր ուզածին, կազմակերպի բախումնե՞ր, թափվի արյուն ու հետո մտահոգ դեմքով հարցնենք՝ բայց ո՞նց այսպես եղավ, ու մի տասը տարի քննարկենք, թե ոնց եղավ։

Որովհետև կարևոր պահերին լռում ենք, թաքնվում ենք։ Որովհետև մուրճի կադրերից հետո, ու աֆրիկյան ցեղախմբի առաջնորդին բնորոշ տեքստերից հետո մենք լռում ենք, ու քաղաքակիրթ հայ ժողովրդի էլիտաները, կառույցները, հանրային հեղինակությունները չեն սաստում նրան, չեն բռնում նրա ձեռքը, այդ թվում՝ բառիս բուն իմաստով։ Որովհետև նրա թիմակիցները հեռախոսով այլ բան են ասում, մասնավոր հանդիպումներում անկեղծանում են նրա կերպարի, հոգեվիճակի, այլանդակությունների մասին, իսկ հետո, նրա  կողքին կանգնած, ծափ են տալիս։
Այսօր Երևանի բոլոր միջավայրերում «ինչ է լինելու ընտրություններում», հարցին հետևում է մի պատասխան՝ Նիկոլը տանում է բախումների։ Ու դա ասելուց հետո մենք հանգիստ շարունակում ենք մեր գործը։

Մեկ հոգու Հայաստանը

Մեկ հոգին որոշեց չեղարկել նախորդ 25  տարվա բանակցությունները և սկսել զրո կետից, ու մենք հանդուրժեցինք։
Մեկ հոգին որոշեց հրահրել պատերազմ, մենք հանդուրժեցինք։
Մեկ հոգին որոշեց հոկտեմբերի 19-ին չկանգնեցնել պատերազմը, մենք հանդուրժեցինք։
Մեկ հոգին որոշեց պարտությունից հետո չհեռանալ, մենք հանդուրժեցինք։
Մեկ հոգին որոշել է գնալ հետընտրական արկածախնդրության՝ բոլոր անկանխատեսելի հետևանքներով, ու մենք լուռ հետևու՞մ ենք։

Ինչպես խուսափել նոր մարտի 1-ից

Այլևս մնացել է միայն մեկ տարբերակ՝ հունիսի 20-ին համատարած մերժել Նիկոլին։ Հայաստանը պետք է դառնա մեկ միասնական քվեաթերթիկ՝ մերժել Նիկոլին։ Որպես քաղաքացի՝ մենք այլևս միայն այդպես կարող ենք կանխել բախումները։Միայն այդպես մենք նրան կարող ենք զրկել ներհայկական բարիկադների հնարավորությունից։ Մեր քվեաթերթիկը Նիկոլի  հակաթույնն է։ Նրանք, ովքեր սա գիտակցում են ու, այնուհանդերձ, կմնան տանը, չեն գնա ընտրությունների, աջակից են դառնում հնարավոր ողբերգության»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}