Վանեցյան. Նիկոլին ծնկի ենք բերելու ժողովրդի և եկեղեցու առջև
«Չագուճը ձեռքին մի գիժ վազում է մեր երկրի տարբեր քաղաքներով ու գյուղերով, սպառնում է բոլորին փռել ասֆալտին, ծեփել պատերին։ Կապիտուլյանտի թե քաղաքական, թե իրավական ապագան բոլորից պարզ է»,- Արարատի մազում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, մեր ազգին արժանապատվությունից, հաղթանակից զրկած «սրիկան» իր ողջ կյանքն անցկացնելու է բանտում։
«Դա կասկածից վեր է, բայց ես կուզեմ խոսել այս պահին նրա բարոյական նկարագրի մասին։ Մեկը, ով վերջին երեք տարիների ընթացքում հատել է բոլոր կարմիր գծերը, մտել է մարդկանց ընտանիքներ, չի խորշել անգամ մտնել եկեղեցի, փորձել է խարխլել, քայքայել։ Այդ մարդը ներում չունի»,- ասաց Վանեցյանը։
«Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով, խոստացել է, որ հաղթանակից հետո Փաշինյանին ծնկի է բերելու։
«Ծնկի ենք բերելու մեր եկեղեցու և ժողովրդի առջև, որպեսզի այլևս երբեք որևէ մեկի մտքով չանցնի պատահաբար իշխանությունը զավթելուց հետո հնարավոր է մեր երկիրը բերել այս վիճակին։ Հունիսի 20-ից հետո մենք իրապես ունենալու ենք նոր որակի, ազգային ու պետական մտածողությամբ կառավարություն, որն ապահովելու է բարեկեցիկ ու անվտանգ կյանք»,- ասաց «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Այդ փաստաթղթի համաձայն, կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնությունը
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Արարատի մարզում է
- Թե ինչու Դավիթ Հարությունյանը ներառված չէ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակում
- Քարտեզներն ապացուցում են, թե որքան հզոր պաշտպանություն են կազմակերպել նախորդ իշխանությունները. Արտակ Զաքարյան
- Երբեք Հայաստանի ընդդիմություն այսքան ուժեղ, կայացած չի եղել. Արտակ Զաքարյան
- Արթուր Վանեցյան. Հիմա կապիտուլյանտի խմբակի անդամները փորձում են արտահոսքերով մաքրել իրենց անունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան