Վարդան Ոսկանյան. Թշնամական բռնազավթման «ֆոնին» կապիտուլյանտը մուրճ է թափ տալիս հայաստանյան հասարակության վրա
Իրանագետ, «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն արդեն մեկ ամսից ավելի մի քանի հատվածներում բռնազավթված է թշնամու կողմից։
Հենց այս թշնամական բռնազավթման «ֆոնին» է, որ կապիտուլյանտը մուրճ է թափ տալիս հայաստանյան հասարակության վրա՝ զառանցելով «նոր հեղափոխությունների», «մեխելու», «ատամները ջարդուփշուր անելու», «պողպատե մանդատ ստանալու» և այլ, մեղմ ասած, անհավասարակշիռ գործողությունների վերաբերյալ։
Պատկերացնո՞ւմ եք՝ արտաքին աշխարհում ի՞նչ են մտածում Հայաստանի մասին՝ որպես ազգ և պետություն, թշնամական մասնակի բռնազավթման պայմաններում վարչապետի պաշտոնակատարի աթոռը դեռևս զբաղեցնողի այսպիսի վարքագիծը տեսնելով։
Ամեն ինչից զատ, սա ազգային խայտառակություն է, վիրավորանք մեր՝ որպես ազգ և պետություն, արժանապատվության նկատմամբ, երբ հազարամյակների պատմություն ունեցող մշակութաստեղծ մի ազգի փորձում է «առաջնորդել» նման մի խեղկատակ»։
Հարակից հրապարակումներ`
- Ավշարի այս հրապարակի ասֆալտներին անձամբ պառկեցնելու եմ. Փաշինյան
- Փաշինյանի հայտարարություններն անընդունելի են և հակասում են եվրոպական նորմերին. Իրավաբան
- ՄԻՊ-ն ահազանգում է բռնության հետ ասոցացվող արատավոր երևույթների մասին
- Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆիին
- Վարդան Ոսկանյան. Ժողովրդի անունից հոխորտացող այս անձը ժողովրդի խոսնակ չէ, այլ ինքնակոչ բարձրախոս