
Վրաստանում հաստատվել է կովիդի հնդկական շտամի 18 դեպք
Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի հնդկական շտամի 18 դեպք: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեի խոսքով,«բրիտանական շտամի» հետ մեկտեղ, Վրաստանում սկսում է լայնորեն տարածվել նաև «հնդկական շտամը»:
«Ցավոք, ինչպես ամբողջ Եվրոպայում, ավելանում են «հնդկական շտամի» դեպքերը: Ինչպես գիտեք, ցավոք, հնդկական շտամը դառնում է առաջատարը չափազանց շատ երկրներում: Այս շտամի հայտնաբերման թիվը մեզ մոտ նույնպես ավելանում է: Սա հիմնականում վերաբերում է տարբեր երկրներից Վրաստան վերադարձող մեր քաղաքացիներին: Մինչ օրս հաստատվել է 18 դեպք, ինչը նշանակում է, որ առաջատար շտամի (այսպես կոչված բրիտանական) հետ մեկտեղ արդեն սկսել է տարածվել նաև «հնդկական շտամը»», – Jnews-ի հաղորդմամբ, ասել է Պաատա Իմնաձեն:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի «հարավաֆրիկյան շտամի» մեկ դեպք
- Հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական-հնդկական շտամի նոր հիբրիդային տարբերակ
- Pfizer, AstraZeneca-ն «շատ արդյունավետ» է կովիդի հնդկական շտամի դեմ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին