Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 29-ը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը մինչև հունիսի 29-ը։ Դատական նիստին ներկա չեն եղել ՀՀ երկրորդ նախագահը և իր պաշտպանները, որոնք նախապես տեղեկացրել են դատարանին, որ չեն կարող ներկայանալ:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի փոխանցմամբ, պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ վատառողջ է: Արամ Վարդևանյանը տեղեկացրել է, որ ներգրավված է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավի աշխատանքներին: Արամ Օրբելյանը չի կարողացել ներկայանալ, քանի որ մասնակցում է այլ գործով դատական նիստին: Հովհաննես Խուդոյանի տեղեկանքը չընթերցվեց:
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատարանին հիշեցրեց, որ երկրում նախընտրական քարոզարշավ է, որը պետք է տևի ընդամենը 12 օր: Այս ընթացքում «Հայաստան» դաշինքը գլխավորող նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ հանդիպումներ է ունենում:
Բացի այդ պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդել է կասեցնել քրեական գործի վարույթը՝ հաշվի առնելով, որ մեղադրվող անձինք պատգամավորի թեկնածու են և, ընտրական օրենսդրությամբ, օժտված են անձեռնմխելիությամբ: Պաշտպանական կողմի բացակայության պատճառով միջնորդությունը չքննարկվեց:
Հաշվի առնելով, որ հաջորդ երեքշաբթի՝ հունիսի 22-ին ընտրությունների պաշտոնական արդյունքները կարող են դեռևս հայտնի չլինել, դատարանը հետաձգեց նիստը մինչև հունիսի 29-ը, ժամը 13։00:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան